Sunday, 19 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն համարվել, այն էլ՝ արմատական. Վարդան Ղուկասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, հետևո՞ւմ եք ներքաղաքական զարգացումներին: Եռյակն իշխանափոխության պահանջ է դնում, որին միացել է նաև Գագիկ Ծառուկյանն իր «Բարգավաճ Հայաստանով»:

-Ես դեմ եմ իշխանափոխությանը,որովհետև գիտեմ, որ այդ սկզբունքով յուրաքանչյուր իշխանափոխություն տարել է բացասական հետևանքների, երկիրը հայտնվել է տնտեսական վատ վիճակում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա դա չեմ հասկանում: Բա իրե՞նք չէին, որ մի ժամանակ հելել կանգնել էին իշխանության կողքը, կոալիցիա էին ստեղծում, էսօրվա նախագահին էին պաշտպանում: Հիմա ի՞նչ եղավ, ի՞նչ տեղի ունեցավ: Դե, որովհետև էնքան խաղեր են խաղացել, որ հիմա քաղաքականապես հարուստ մարդն էլ չի հասկանում, թե նրանք ինչ են ուզում ընդհանրապես:

-ԲՀԿ-ն և մյուսները համարում են, որ երկրում ստեղծված ծանր սոցիալական վիճակը, արտագաղթի ծավալների ավելացումը, աղքատության մակարդակի աճը և այլ արատավոր երևույթներ պայմանավորված են հենց Սերժ Սարգսյանով և նրա ղեկավարած ռեժիմով:

– Բայց իրենք ժամանակին հենց այդ իշխանության մի մասնիկն էին, մասնակից էին այդ բոլոր գործընթացներին: Բա իրենք իրենց մեղքի բաժինը չունե՞ն: Բոլորն էլ իրենց մեղքի բաժինն ունեն:Թե՞ աթոռներն են հետաքրքիր: Ես աթոռակռվին դեմ եմ: Ես բարեփոխումներին եմ կողմնակից: Որ ժողովուրդն այսօր վատ վիճակում է, որ ժողովուրդն այսօր դուրս է եկել փողոց, նման քայլերի է դիմում, ապա պետք է նստել և հասկանալ պատճառները: Ոչ թե առիթն օգտագործելով՝ աթոռակռիվ տան, այլ բոլորով նստեն քննարկեն խնդիրները և լուծում տան ու շարունակեն հետագա համագործակցությունը:

-Ծառուկյա՞նն է աթոռակռիվ տալիս:

-Բոլորի մասին եմ խոսում, բոլորին, ովքեր հրապարակ են դուրս եկել: Նրանք բոլորն էլ ուրիշ շահեր ունեն: Ընդհանրապես, աթոռակռիվն ուրիշ բան է, իսկ ժողովրդի շահերը պաշտպանելը՝ ուրիշ:

-Իսկ դուք ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին ընդդիմություն համարո՞ւմ եք: Ընկալվում է նա որպես ընդդիմադիր՝ ձեր կարծիքով:

-Ես Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի թշնամանք չունեմ: Ես հարգել եմ իրեն, լավ էլ գործեր է անում, իր ունեցվածքից ողորմություններ է տալիս: Չկա մի կուսակցություն, որ մեջը լավ կամ վատ մարդիկ չլինեն, գյուղ չկա, որ շուն չլինի: Նրանք բոլորն էլ հայ են, հայի զավակներ են, բայց էս պահին, պատերազմական այս պայմաններում իշխանափոխության պահանջ դնելը աբսուրդ է: Չնայած Ծառուկյանը դեռ նման բան չի էլ ասել: Բայց այ, իրենց առաջարկած 12 կետերին դեմ չեմ, դրանք շատ լավ կետեր են: Ես կողմնակից եմ, որ առաջարկություններ արվեն ի շահ մեր պետության և ժողովրդի: Թող այդ կետերը քննարկեն ԱԺ-ում և համաձայնության գան, նստեն քննարկեն: Իսկ առհասարակ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն համարվել, այն էլ՝ արմատական ընդդիմություն: Իրենք մի ժամանակ ասում էին, որ իրենք այլընտրանք են, այդպես էլ կա:

-Ծառուկյանը հայտարարեց նաև, որ պատրաստ է անգամ նախագահ դառնալ և կարճ՝ մի քանի ամիսների ընթացքում երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից: Դուք պատկերացնո՞ւմ եք Ծառուկյանին երկրի նախագահի աթոռին:

-Էդ արդեն ինքը գիտի՝ ուզում է նախագահ դառնալ, թե ոչ: Իսկ, ընդհանուր առմամբ, ես չեմ պատկերացնում, որ իշխանափոխություն լինի, և Ծառուկյանը նախագահ դառնա: Ես դեմ եմ դրան: Մարդը 3 տարի ժամանակ ունի, թող ավարտի իր ժամանակը, իսկ մնացածը հետագայի հարց է:

-Պարոն Ղուկասյան, եռյակը հանրահավաք արեց նաև Գյումրիւոմ, որին ԲՀԿ-ական քաղաքապետն այդպես էլ չմասնակցեք: Ինչպե՞ս եք գնահատում նախ այդ հանրահավաքը, ապա նաև Բալասանյանի քայլը:

-Նախ պետք է իրեն հարցնել, թե առհասարակ որ կողմից է: Ինքը կողմ ունի՞ ընդհանրապես, թե՞ ոչ: Ում տեսնում, ասում է՝ քեզանից եմ: Ուրիշ բան չեմ կարող ասել:

-Հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման պայմանագիրը: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը:

-Շատ լավ արեց, շատ դրական եմ գնահատում այդ քայլը: Դա նշանակում է, որ մեր տնտեսության վիճակը կլավանա, մարդիկ կկարողանան շուկա գտնել, գործարարները կկարողանան իրենց արտադրանքը վաճառել այդ երկրներում: Ես հուսով եմ, որ 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում մենք արդեն իսկ արդյունքները կնկատենք, որովհետև ես այն ժամանակվա կոոպերացիաների շարժման առաջամարտիկներից մեկն եմ եղել և շատ լավ գիտեմ՝ ինչ է նշանակում ռուսական շուկա: Այս որոշումը չի կարող բացասական հետևանքներ ունենալ: Մենք կարող ենք կնքել այս պայմանագիրը և դրան զուգահեռ բարեկամություն անել Եվրոպայի հետ: Եվ հետո, մենք Եվրոպայի հետ ի՞նչ ունենք, որ մի հատ էլ Եվրոպան կրճատի դրանք: Արտագաղթը պետք է կրճատվի, էն էլ՝ ավելի լավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում