Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ սեքսը կարող է խանգարել Էբոլա համաճարակի դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Բժիշկները պարզել են, որ սպերմայում վիրուսը կարող է ապրել ավելի երկար, քան 21-օրյա գաղտնի շրջանը:
«Առողջացող տղամարդու դեպքում վարակը կարող է սպերմայում պահպանվել միայն 70 օր, հետազոտություններից մեկի ընթացքում այն նույնիսկ 90 օր է պահպանվել»,- ասել են կազմակերպությունում:
Բացի այդ, Էբոլայից բուժած անձանց 180 օրվա ընթացքում խորհուրդ չի տրվում առանց պաշտպանվելու սեքսով զբաղվել: