Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում մեկնաբանել է համացանցում իր մերկ լուսանկարները հրապարակելու փաստը:
«Դա սկանդալ չէ: Դա սեռական հանցագործություն է,- հայտարարել է նա: -Դա սեռական բռնություն է, դիմակավորում: Օրենքը պետք է փոփոխվի, և դա մենք պետք է փոփոխենք»:
Լոուրենսը խոստովանել է, որ լուսանկարների հրապարակումից հետո նա շատ վախեցած է եղել, քանի որ վախեցել է, որ այն վատ կանդրադառնա իր կարիերայի վրա: Մինչդեռ, նրա խոսքերով, հասարակության առջև ներողություն խնդրելու կարիք նա չունի:
«Ես սկսեցի ի պաշտպանություն ինձ երկար տեքստ գրել, սակայն հասկացա, որ ես ներողություն խնդրելու անհրաժեշտություն չունեմ: Ես չորս տարի շարունակ հիանալի, առողջ, սիրով լի հարաբերություններ եմ ունեցել: Մեզ մեծ տարածություն էր բաժանում, և միայն երկու տարբերակ կար. կամ ընկերս գնալու էր պոռնո դիտելու, կամ նայելու էր իմ մերկ լուսանկարներին»: