Սոլյարին առավելապես վտանգավոր է սպիտակամաշկ երիտասարդ մարդկանց համար։
Հաճախակի այցերը սոլյարի մինչև 35 տարեկան մարդկանց համար կարող են 75%-ով մեծացնել մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ ձևի զարգացման հավանականությունը։ Այդպիսի տվյալներ է ներկայացրել Հիվանդությունների վերահսկողության ամերիկյան կենտրոնն (CDC) իր կայքում։
Համաձայն հետազոտության արդյունքների, որը համատեղությամբ կատարվել է Քաղցկեղի ազգային ինստիտուտի հետ, հատկապես ռիսկային գոտում են գտնվում 18-29 տարեկան երիտասարդները, մասնավորապես՝ սպիտակամաշկ աղջիկները։
Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կամ սոլյարիում լամպերի ճառագայթումը մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական գործոնն է։ Քաղցկեղի տվյալ տեսակը լայնորեն տարածված է ԱՄՆ-ում, իսկ առավել հանդիպող օնկոլոգիան մելանոման է, որն ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը։