Նախկին գործարար Արմենուհի Հարությունյանն այսօր կառավարության մոտ միացավ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքի ակցիա իրականացնողներին:
«Եկել եք մանր հարկերի՞ց եք խոսում, մեռանք էսքան ոստիկան մեր հաշվին պահելով. ոչ թե Պինոչետի ռեժիմ արա՝ մեր դեմ հանի, այլ ԱԺ-ն կրճատի. մի միլիոն չենք մնացել: Մենք իշխանություն չունենք, ունենք թալանչիներ, չի գործում օրենքը: Ինչի՞ համար են սրանք, մենք մի միլիոն ժողովուրդ ենք, մեզ տասը հոգին էլ կարող է ղեկավարի, եթե ղեկավարի»:
«Կրճատեք ոստիկանությունը, շատ թանկ ա նստում մեզ վրա»,- հավելեց նախկին գործարարը:
Ավելին՝ տեսանյութում: