Նիկի Մինաժին հրավիրել են որպես հաղորդավար հանդես գալ MTV EMA մրցանակի շնորհման արարողությանը, որը տեղի կունենա Գլազգոյում նոյեմբերի 9-ին:
Այս տարի MTV-ի եվրոպական մրցանակները կշնորհվեն 20-րդ անգամ:
Բացի հաղորդավարի պարտականություններից՝ Նիկին կստանձնի նաև մի քանի երգ կատարելու պարտավորություն:
«Ես անքան հուզված եմ, որ ինձ վստահել են ոչ միայն հանդես գալ, այլև վարել MTV European Music Awards-ը»,- գրել է երգչուհին Twitter կայքի իր բլոգում:
Արարողության անցկացման վայր առաջին անգամ ընտրվել է Գլազգոյի SSE Hydro հարթակը, որտեղից ուղիղ հեռարձակում է տեղի ունենալու:
Մինաժը MTV EMA-ում մրցանակի է առաջադրվել միանգամից 4 անվանակարգում: