Սիրիական Հոմս քաղաքի դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով կա 39 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Նրանց մեծ մասը երեխաներ են: Այս մասին գրում է BBC-ն:
Պայթյունները որոտացել են այն ժամանակ, երբ պարապմունքներն ավարտելուց հետո աշակերտները դուրս են եկել դպրոցից:
Համացանցում հայտնվել են բջջային հեռախոսներով արված տեսագրություններ, որոնցում լաց լինող ծնողներն են՝ ձեռքերում վիրավոր կամ մահացած երեխան:
Այն շրջանում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, հիմնականում բնակվում են ալավի մուսուլմաններ: Հենց կրոնական այդ ուղղությանն էլ պատկանում է երկրի նախագահ Բաշար Ասադը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է այդ պայթյունները՝ դրանք որակելով ծայրահեղ անբարոյական հարձակումներ: 39 զոհերից 30-ը երեխաներ են՝ 9 տարեկան և ավելի փոքր: