Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի աղքատ թաղամասերից մեկում` Սապոպեմբեում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է մեկ մարդ և ոչնչացվել է մոտ 200 տուն: Այս մասին գրում է France Press-ը` վկայակոչելով տեղի հրշեջ ծառայությանը:
«Մեկ մարդ է զոհվել: Հրշեջներին հաջողվել է հանգցնել բոցը, սակայն դրանից առաջ այն 200 տուն է ոչնչացրել, որոնց սեփականատերերն այժմ առանց տանիքի են մնացել»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել 25 հրշեջ ջոկատ, ընդանուր առմամբ 80 մարդ: