Tuesday, 14 05 2024
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

7 կայարան, որտեղ մի քան ժամ սպասելը հետաքրքիր է

«Կայարան» բառը շատերի մոտ բացասական զգացողություններ է առաջացնում: Մինչդեռ աշխարհի շատ քաղաքներում կայարանները ոչ միայն լավ ռեստորաններ, այգիներ և գիշերային ակումբներ ունեն, այլև արվեստի իսկական գլուխգործոցներ են: Bigpicture.ru-ն ներկայացնում է դրանցից ամենահետաքրքիրները:

 

http://urbanurban.ru/autoresize/952x0/upload/dynamic/2014-07/31/Invernadero_de_Atocha,_Madrid_-_view_2.JPG

1.Ատոչան ոչ միայն Իսպանիայի ամենամեծ, այլև ամենահին կայարանն է: Կայարանի առաջին շենքը կառուցվել է 1851 թ.: 40 տարի անց կայարանում մեծ հրդեհ է եղել, և այն վերականգնվել է 1892 թ.: Ուղիղ 100 տարի անց՝ 1992 թ., աշխարհը տեսել է Ատոչայի ժամանակակից կայարանը: Հատուկ ուշադրության է արժանի կայարանի հին մասը, որտեղ 7000 բույսերով, 550 տեսակ կենդանիներով ու թռչուններով բուսաբանական այգի կա: Դրանից բացի, ուղևորների հարմարավետության համար այստեղ խանութներ, սրճարաններ և նույնիսկ գիշերային ակումբ կա:

 

trainstations02 7 вокзалов, на которых не жалко прождать поезда несколько часов

2. Լյեժ-Գիյեմեն կայարանի պատմությունը սկսվում է 1842 թ., որից յոթ տարի անց Եվրոպայում հայտնվել են առաջին երկաթուղային կայարանները: 1958 թ. այն ամբողջությամբ վերակառուցվել է այդ ժամանակների ամենաժամանակակից ստանդարտներով: Կայարանը այս տեսքով ծառայել է մինչև 2009 թ., այդ ժամանակ էլ կառուցվել է նոր շինությունը, որն էլ այժմ է գործում: Կողքից նայողին թվում է, թե հսկայական շինությունը օդում է կախված: Սա եվրոպական այն սակավաթիվ կայարաններից է, որն ուղիղ կապված է ավտոմայրուղիների հետ: Բացի երկրի ներսում կապից, կայարանը միացնում է Լյեժը Փարիզի, Ախենի, Քյոլնի և Ֆրանկֆուրտի հետ: Կայարանի շինարարությունը 312 միլիոն դոլար է արժեցել:

 

trainstations03 7 вокзалов, на которых не жалко прождать поезда несколько часов

3. Մումբայի Չխատրապատի Շիվաջի կայարանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառագության ցուցակում, իսկ կայարանի շինարարությունը 10 տարի է տևել: Այստեղից 18 ուղիներ են դուրս գալիս, որոնցից միայն յոթն են ազգային ուղղություններով շարժվում, մնացածները հեռավոր ճանապարհորդությունների համար են նախատեսված: Այստեղ նաև 78-տեղանոց փոքրիկ հյուրանոց կա:

 

trainstations04 7 вокзалов, на которых не жалко прождать поезда несколько часов

4. Ստրասբուրգի Լյա Գար կայարանը արտաքինից ապակեպատ գմբեթ է, իսկ ներսում ավելի հետաքրքիր է: Բանն այն է, որ այսպես է պահպանվել 1883 թ. կառուցված շինությունը: Ստրասբուրգի առաջին կայարանը կառուցվել է 1854 թ., այնուհետև ամբողջովին քանդվել է և վերակառուցվել: Կայարանի ապակեպատ գմբեթի կառուցման վրա 150 միլիոն եվրո է ծախսվել: Կայարանը նաև հագեցած է Ֆրանսիայում ամենամեծ համակարգչային համակարգով, որի միացման պատճառով կայարանում 30 ժամով կանգեցվել է երթևեկությունը: Ներկա պահին կայարանը օրական 60 հազար ուղևորների է սպասարկում:

 

trainstations05 7 вокзалов, на которых не жалко прождать поезда несколько часов

5. Կանաձավայի կայարանը երկրում կառուցված ամենահին կայարանն է, որը առաջին ուղևորներին ընդունել է 1851 թ.: Իր ներկայիս տեսքով կայարանը բացվել է 2005 թ.: Այս կայարանը ճարտարապետության ավանդական և ֆուտուրիստական ոճերի խառնուրդով շատ կարճ ժամանակում զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Կայարանի գլխավոր փայտե դարպասները պատրաստված են ձեռքով, իսկ ապակե տանիքի տակ այս տեղանքին հատուկ բույսերով և բազմաթիվ շատրվաններով ոչ մեծ այգի կա:

 

trainstations06 7 вокзалов, на которых не жалко прождать поезда несколько часов

6. Սամարայի ներկայիս կայարանը փոխարինելու է եկել Կույբիշևյան կայարանին, որը գործել է 120 տարի: Այն 12 ուղիներ է սպասարկում, ունի երկու սպասասրահ, ինչպես նաև ցայտաղբյուրներով ձմեռային այգի: Այս կայարանը Եվրոպայի ամենաբարձր կայարաններից մեկն է:

 

trainstations07 7 вокзалов, на которых не жалко прождать поезда несколько часов

7. Լիսաբոնի Ռոսիու կայարանը հաճախ շփոթում են թանգարանի կամ թատրոնի շենքի հետ, ինչը պայմանավորված է նրա ճարտարապետական տեսքով, որն անփոփոխ պահպանվել է XIX դարի վերջերից սկսած: Այս կայարանը ոչ միայն արվեստի ստեղծագործություն է, այլև ինժեներական բարդ կառույց: Գնացքներն այստեղ քաղաքի երթևեկությանը չխանգարելու համար ստորգետնյա ճանապարհով են քաղաքից դուրս գալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում