Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Վաղինակը սիրուհու խանդից նրա ականջի մի կտորը կծել-պոկել է

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Վաղինակ Ո.-ի գործով դատական քննությունը:

Մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդել էր Վաղինակին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ու դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Մեղադրողը նշել էր, թե ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան, մինչդեռ ամբաստանյալը հոգեկան առողջության այնպիսի խնդիրներ ունի, որոնց պատճառով ընդհանրապես ազատվել է պարտադիր զինծառայությունից:

Ըստ մեղադրանքի՝ 22-ամյա Վաղինակ Ոսկանյանը 2012 թվականից ինտիմ կապի մեջ է իրենից մի քանի տարով մեծ Ս.-ի հետ, ով բնակվում է հանրակացարանում:

Մինչև 2013 թվականի հունիսի 23-ը Վաղինակը Ս.-ի հետ ապրել է այդ հանրակացարանում: Հետո նրանց հարաբերությունները լարվել են: Վաղինակը հեռացել է:

Մի քանի օր անց՝ հունիսի 30-ին, նա ցանկացել է հանդիպել կնոջը, գնացել է նրա տուն, բայց Ս.-ի տանն այդ ժամանակ գտնվել է նրա վաղեմի ընկերը:

Մեկ ուրիշ տղամարդու տեսնելով Ս.-ի տանը՝ Վաղինակը զայրացել է, ծեծել է կնոջը:

Ս.-ն, ըստ գործի փաստական հանգամանքների, սողալով մոտեցել է մուտքի դռանը, դուրս է եկել միջանցք և օգնություն է խնդրել:
Վաղինակը բռնել է տուժողի մազերից, քաշելով հանել է միջանցք, կծել-պոկել է նրա աջ ականջի վերին մի փոքրիկ կտորը՝ տուժողի առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Նախաքննական մարմինը Վաղինակին մեղադրանք է առաջադրել ոչ թե ըստ հետևանքի՝ դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար, այլ՝ այն բանի համար, որ նա խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել տուժող Ս.-ին, նրան դուրս է հանել շենքի առաջին հարկի միջանցք, «պոռթելու նպատակով մատները մտցրել է տուժողի բերանը», իսկ երբ կինը կծել է նրա մատը, Վաղինակն իր հերթին կծել-պոկել է տուժողի ականջի փոքրիկ կտորը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս, պատճառելով նաև ուժեղ ցավ, մարմնական տառապանք:

Վաղինակը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Վաղինակը հիվանդություն ունենալու հիմքով ոչ պիտանի է ճանաչվել խաղաղ ժամանակ զինծառայության համար:
Նրա մոտ ախտորոշվել է «անձի հիստերիկ խանգարում», իսկ Նուբարաշենի համապատասխան կլինիկայում կատարված հետազոտության արդյունքներով ախտորոշվել է «անձնային գծերի շեղվածություն՝ ինքնավնասումով ու կոպիտ ցուցադրական վարքով»:

Տուժողը դատարանին հայտնել էր, թե ինքն ու Վաղինակը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են. «Գտնվում ենք բարի, ջերմ հարաբերությունների մեջ, նվիրված ենք իրար, ուրախ ենք ու երջանիկ: Ես ներել եմ Վաղինակին, հաշտ եմ նրա հետ, խնդրում եմ նրա նկատմամբ մեղմ վարվեք»:

Ամբաստանյալն ու տուժողն արտաքուստ շատ նման են միմյանց, վտիտ, փոքր-մոքր մարդիկ են, ասես՝ քույր ու եղբայր լինեն: Տուժողի ականջի վերին հատվածի վնասված մասը ծածկվում է մազերով ու չի երևում:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդել էր արդարացնել Վաղինակին՝ պատճառաբանելով, որ նա տուժողին չի խոշտանգել, նրան ցավ չի պատճառել:

Դատարանը հրապարակեց դատավճիռը:

Վաղինակը մեղավոր ճանաչվեց մեղսագրված արարքի համար և դատապարտվեց 3 տարի ազատազրկման:

Դատարանը նրա նկատմամբ համաներում կիրառեց և ազատեց պատժի կրումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում