Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավոր է նոր «մսաղացի» մեջ հայտնվեն. Կարեն Կարապետյան. «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ:

– Վերջին օրերին փոքր և մի­ջին բիզնեսի շատ ներկայացուցիչ­ներ բողոքի ակցիաներ են կազմա­կերպում ԱԺ-ի մոտ: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի այսօրվանից կիրառվե­լիք փոփոխությունները  բողոքի ալիք են բարձրացրել: Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով՝ ար­դարացվա՞ծ են այդ դժգոհությունները, չէ՞ որ կարծես թե նվազեցվել է գանձվելիք տոկոսադրույքը:

-Ակնհայտ է, որ կա խնդիր, և այն անպայման պետք է քննարկել ու լուծումներ գտնել: Արտաքուստ իսկապես օրենքը, կարծես, լավն է, քանզի հարկային բեռը 3.5 տո­կոսից նվազեցվել է 1 տոկոսի: Շատ գովելի Է նաև ձգտումը՝ հարկային դաշտ բերել ստվերում գտնվող խոշոր ձեռներեցներին: Սակայն անթույլատրելի է այդ հարցը լուծել փոքր ու միջին բիզ­նեսի միջոցով: Օրենքի այս փոփո­խությամբ, ըստ էության, կոնֆ­լիկտ ենք հրահրում փոքր ու խոշ­որ բիզնեսի միջև՝ փաստացի հիմ­նական բեռը թողնելով փոքր ու միջին բիզնեսի վրա: Եթե դիտար­կենք վերջին 10 տարիների դինա­միկան, ապա ոչ ճիշտ տնտեսա­կան քաղաքականության արդ­յունքում փոքր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ ուղղակի կուլ գնացին խոշորներին: Ավելին՝ որոշ ոլորտներում ձեւավորվեցին անթույլատրելի մենաշնորհներ: Հիմա հնարավոր է նոր «մսաղա­ցի» մեջ հայտնվեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Վեջնարդյունքում փոքր բիզնե­սով զբաղվողներին կանգնեցնում ենք ունեցած սուղ հնարավորու­թյուններն էլ կորցնելու վտանգի առջև: Շատ բնական է, որ օբյեկ­տիվորեն այս մարդիկ չեն ուզում մեխանիկորեն վերածվել հարկա­յին գործակալների: Մի՞թե իսկա­պես պետությունը չգիտի խոշոր գործարարների տեղը և նրանց գործունեության ծավալները: Այդ դեպքում ինչի՞ համար են համա­պատասխան մարմիններն ու դրանցում ներգրավված հազարա­վոր աշխատողները: Մյուս կող­մից, չանդրադառնալով տեխնի­կական բազմաթիվ խնդիրներին, որոնք այսօր բարձրացնում են փոքր ու միջին բիզնեսի ներկայա­ցուցիչները, նախևառաջ պետք է հաշվի առնենք, որ առեւտրով զբաղվող այդ մարդկանց կրթա­կան ցենզը չափազանց տարբեր է, և, մեղմ ասած, բոլորը չեն, որ ի վիճակի են գլուխ հանել առա­ջարկվող պահանջներից: Իսկ լրա­ցուցիչ աշխատող պահել, որը կվարի այդ ամբողջ թղթարարու­թյունը, շատ քչերը կարող են իրենց թույլ տալ, քանի որ նրանց գերակշիռ մասը հազիվ կարողա­նում է իր օրահացի խնդիրները լուծել:

Կառավարությունը, սակայն, համաձայն չէ նման մոտեցման հետ և կարծում է, որ դեռ մի բան էլ լավություն է արվել այդ մարդ­կանց:

Որևէ խնդիր ծածկելով կամ միակողմանի մեկնաբանություններ տալով՝ հնարավոր չէ լուծել: Արդեն նշեցի, որ արտաքուստ իս­կապես, կարծես, հարկային բեռի նվազեցում է կատարվում: Սա­կայն վերը բերված հանգամանքներն էականորեն վնասում են փոքր ու միջին բիզնեսի ներկայա­ցուցիչներին: Նրանք պատրաստ են նույնիսկ փոքր-ինչ ավել վճա­րել, միայն թե համապատասխան մարմիններն անընդհատ չզզվեց- նեն իրենց տարաբնույթ ստու­գումներով ու փաստաթղթային քաշքշուկներով: Այնինչ, օրենքի այս փոփոխությամբ, հարկային մարմնին տրվում են սուբյեկտիվ հնարավորություններ, ու պատկե­րացնո՞ւմ եք, թե ինչ է սպասվում տասնյակ հազարավոր այդ մարդ­կանց, որոնց գերակշիռ մասն օբ­յեկտիվորեն տարրական պատկե­րացում չունի օրենսդրության նր­բությունների ու խութերի մասին: Ի վերջո, նրանք չեն կարող բոլորն իրավաբան կամ տնտեսագետ լի­նել: Ուստի հարկավոր է կոնկրետ լուծումներ գտնել, մասնավորա­բար ցուցաբերել դիֆերենցված մոտեցում և որոշակի ոլորտներ տեղափոխել հաստատագրված հարկի դաշտ՝ խուսափելու ավե­լորդ քաշքշուկներից: Այդ դեպքում մարդը հստակ կիմանա, թե որքան է վճարելու պետությանը, և ըստ այդմ կիրականացնի իր գործունե­ությունը: Հակառակ պարագայում այսօր մենք կանգնած ենք գործա­զուրկների առանց այդ էլ մեծ բա­նակն էլ ավելի մեծացնելու վտան­գի առջև: Ի վերջո, այդ մարդիկ այսօր կարողանում են իրենց հանապազօրյա հացը վաստակել՝ բեռ չդառնալով պետության հա­մար: Եթե նրանք էլ ձեռքները թափ տվեցին ու չկարողացան շա­րունակել իրենց գործունեությու­նը, պետությունը կարողանալո՞ւ է տեր կանգնել նրանց: Արդյոք պե­տությունը շահելո՞ւ է գործա­զուրկների կամ սոցիալական նպաստի հույսին մնացողների քանակի ավելացումից, առավել ևս, որ եղածների խնդիրները չեն կարգավորվում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում