Իրաքի մայրաքաղաք Բաղդադում որոտացել են մի քանի հզոր պայթյուններ: Իրաքյան ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհվել է առնվազն 25 մարդ, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հարձակումներից մեկը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում գտնվող Էլ-Հուրիա շրջանում, որտեղ ծայրահեղականները գործի են դրել ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Դրանք տեղադրվել են մարդաշատ փողոցում կայանած երկու ավտոմեքենաներում: Ընդհանուր առմամբ՝ այնտեղ զոհվել է 5, վիրավորվել 13 մարդ:
Ինչպես հաղորդվում է, մեկ այլ պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, 9-ը տուժել են:
Մյուս հարձակումների հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ Al Jazeera հեռուստաալիքը հաղորդում է 27 զոհի մասին: