Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Քաղաքական երաշտին ընդառաջ

Երեկ հայտնի է դարձել, որ ոչիշխանական եռյակն իր օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չունի:

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա, կառավարության հրաժարականի հարց չկա, արտահերթ ընտրությունների հարց չկա: Եվ ուրեմն, ո՞րն է այս հանրահավաքի և, ընդհանրապես, «թեժ աշնան» նպատակը, ընդհանրապես, օրակարգում որևէ հարց կա՞, թե՞ չկա: Հարց իհարկե կա՝ սահմանադրական փոփոխությունները, և ոչիշխանական ուժերը փորձելու են կենտրոնանալ հենց այս խնդրի վրա: Եվ սակայն ոչ այն պատճառով, որ սահմանադրական փոփոխությունները համարում են ավելի կարևոր, կամ ավելի կարևոր են համարում այդ փոփոխությունները տապալելը:

Խնդիրն այն է, որ սա միակ հարցն է, որի շուրջը ոչիշխանական ուժերը, այսպես ասած, կարողանում են մի կողմ դնել իրենց համար գերկարևոր տարաձայնությունները, որոնք անհնար է լինելու թաքցնել արտահերթ ընտրությունների կամ Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում: Որովհետև նման հարցադրումները առաջ են բերելու հարցեր, որոնց պատասխանները գտնելը ոչիշխանական ուժերի համար իսկապես խնդրահարույց է լինելու: Ահա, նման իրավիճակում սահմանադրական փոփոխությունները օրակարգի կենտրոնում դնելն, այսպես ասած, ամենաանմեղ և նպատակահարմար տարբերակն է, որով նաև ոչիշխանական ուժերի եռյակը կարող է հնարավորինս երկար համագործացել, գոնե մինչև 2015 թվականի աշունը: Սրանից շուտ, իհարկե, փոփոխությունները հանրաքվեի չեն դրվի, իսկ մինչև 2015 թվական ոչշխանական ուժերի համար միասին դիմանալը շատ կարևոր է: Դրանից հետո ընտրություններն ավելի մոտենում են, և, ըստ էության, առավել նպաստավոր մթնոլորտ կլինի քաղաքական մակերեսին մնալու համար:

Իսկ ահա գալիք մեկ տարին իսկապես ճակատագրական է, որովհետև եթե մեկ տարվա համար այդ թեման չլիներ, ապա, բնականաբար, ոչիշխանական ուժերը կամ պետք է կարողանային գտնել օրակարգի նոր հարց, ինչը գործնականում անհնար կլիներ՝ հաշվի առնելով, որ մնացել են ընդամենը արտահերթ ընտրությունների և Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցերը, կամ էլ, այս հարցերի շուրջ միջնաժամկետ ռազմավարությամբ պայմանավորվելու անհնարինությամբ հանդերձ, պետք է զրկվեին օրակարգից և, ըստ էության, հասարակության առջև մնային ձեռնունայն:

Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների թեման, ըստ էության, եկավ պահելու ոչիշխանական ուժերի համագործակցությունը առաջիկա շատ կարևոր տարում, այսպես ասած՝ քաղաքական առումով «երաշտ» տարում: 2015-ից հետո, բնականաբար, կլինի արդեն նոր քաղաքական իրավիճակ, և կսկսվի արդեն նախընտրական ֆորմատների ձևավորումը, և, ամենայն հավանականությամբ, ոչիշխանական ուժերը կստանան այլ պատկեր և նմանություն:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում