Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Ամենապահանջկոտ հանդիսատեսի քիմքը կբավարարվի». քաղաքապետի տեղակալը՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր ներկայացրեց «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությունների ծրագիրը: Այս տարի տոնը կկրի «Երևան՝ իմ տուն» խորագիրը:

Տոնակատարությունների շրջանակում կանցկացվի «Երևան-2025» խորագրով համաժողով, որտեղ կքննարկվեն քաղաքի ապագայի վերաբերյալ տեսլականներ: Այն տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում:

Այս տարվա մշակութային ծրագրերի, ինչպես նաև համաժողովի կազմակերպման համար համայնքային բյուջեով նախատեսվել է 130 միլիոն դրամ, գովազդային ծրագրերի մասով՝ 18 միլիոն դրամ, սոցիալական ծրագրերի մասով՝ 50 միլիոն դրամ: Այսքանով տոնը չի սահմանափակվի:

Քաղաքապետի տեղակալը նշեց, որ մի քանիսին դարձյալ կտրվեն պատվավոր քաղաքացու կոչումներ: Այս տարի կլինի ուսանողական հարթակ, կանցկացվի տոնական զբոսանք՝ թատերական և կրկեսային ներկայացումներով: Կանցկացվեն նաև Երևանյան ազգային շուրջպարը, տոնական զբոսանք, սպորտային ցուցադրական ելույթներ, դասական երաժշտության համերգ, երևանյան բակային խաղերի մրցույթներ և այլն:

«Ամենապահանջկոտ հանդիսատեսի քիմքը կբավարարվի, յուրաքանչյուրը կկարողանա մասնակցություն ունենալ իր նախասիրած ոճին, ժանրին»,- ասաց Արամ Սուքիասյանը:

Տոնը կավարտվի Հանրապետության հրապարակում՝ «Երևան՝ իմ տուն» գալահամերգով: Տոնին ընդառաջ՝ հանրակրթական դպրոցներում հայտարարված է «Երևան՝ իմ տուն» շարադրության մրցույթ: Լավագույն եռյակը կպարգևատրվի քաղաքապետի կողմից:

Քաղաքապետի տեղակալը հույս հայտնեց, որ Հյուսիսային պողոտայում կավարտվեն վերանորոգման աշխատանքները, Թումանյան-Պուշկին խաչմերուկը բաց կլինի:

Նվերներ կտրվեն 2796 սոցիալապես անապահով ընտանիքների: Այս ընտանիքներին ընտրելիս հաշվի են առնվել բազմազավակության, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքները, նվերներ կտրվեն նաև ազատամարտիկների ընտանիքներին:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում