Friday, 26 04 2024
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

Ոչ իշխանական ուժերը արտահերթ նիստ կհրավիրեն

Ոչ իշխանական ուժերը ստորագրահավաք են նախաձեռնում, որպեսզի Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրեն ու «Շրջանառության հարկի մասին» օրենքում նոր փոփոխությունների նախագիծ առաջարկեն: Հիշեցնենք, որ այս օրենքում կատարված վերջին փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը թեև 3,5 տոկոսից իջավ 1 տոկոսի, սակայն միաժամանակ տնտեսվարողներից պահանջում է փաստաթղթավորել ողջ շրջանառությունը: Իսկ այդ փաստաթղթավորման պահանջը դժգոհություն է առաջացրել փոքր ու միջին բիզնեսի մի շարք ներկայացուցիչների մոտ: Նրանք պատճառաբանում են, թե խոշոր բիզնեսն իրենց գնած ապրանքի դիմաց փաստաթուղթ չի տա, որ իրենք էլ այն ներկայացնեն հարկային մարմիններին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե իրենք ստեղծել են աշխատանքային խումբ և այսօր պետք է վերջնականապես որոշեն, թե ինչ նախագիծ են առաջարկում: Առայժմ ունեն երկու տարբերակ:

«Առաջինը կամավորության սկզբունքն է. ովքեր կցանկանան աշխատել 1 տոկոս շահութահարկով և փաստաթղթավորմամբ՝ թող աշխատեն, իսկ ովքեր չեն ցանկանում՝ թող մնա այսօրվա ռեժիմի շրջանակներում: Երկրորդը՝ եթե ամբողջ տեսականին փաստաթղթավորվում է, այդ դեպքում չի բացառվում, որ տնտեսվարող սուբյեկտի տարեկան շրջանառությունն անցնի 58,3 մլն դրամի շեմից, և նա գնա ավելացրած արժեքի հարկման դաշտ, որն արդեն կործանարար կլինի փոքրի համար: Դրա համար էլ մենք զուգահեռաբար առաջարկում ենք այդ 58,3 մլն դրամը բարձրացնել 120 մլն դրամ»,- ասաց Մ. Մելքումյանը:

Վերջինս համաձայն է այն տեսակետի հետ, թե Հայաստանի կառավարությունն օրենսդրական այս փոփոխությունն օգտագործում է փոքր ու միջին բիզնեսի միջոցով խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու համար: «Այո, սա լրացուցիչ գործիք է, որպեսզի խոշորի նկատմամբ էլ ուղղահայաց վարչարարություն չլինի»,- ասում է պատգամավորը:

Այդ դեպքում կառավարությունն ինչո՞ւ է վախենում խոշորին միանգամից բերել հարկային դաշտ, ինչո՞ւ է դա փորձում անել միջնորդավորված կերպով: «Դա պետք է կառավարությանը հարցնել: Դա մոտեցման խնդիր է: Մեկի մոտեցումը կարող է այնպես լինել, որ կտրուկ դնի՝ գործիքներ կիրառի, կա նաև փոքրից մեծին անցնելու տարբերակ: Այսինքն՝ փոքրը ստիպելու է մեծին գալ հարկային դաշտ, քանի որ փոքրը խոշորի շուկան է»,- եզրափակեց Մ. Մելքումյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում