Թուրքիայի իշխանությունները երկրից արտաքսել են ավելի քան 1000 օտարերկրյա գրոհայինների աշխարհի 75 երկրներից: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Անկարան որոշում կընդունի «Իսլամական պետություն» գրոհայինների հետ կապված իր դիրքորոշման մասին: