Բելգիայի ոստիկանության աշխատակիցները գործադուլ են հայտարարել, հայտնում է Le Soir-ը:
Պարբերականի տվյալով՝ բողոքի ակցիան կշարունակվի օրեր: Դրան մասնակցում է երկրի ոստիկանների 65-75 տոկոսը:
Գործադուլի պատճառը կենսաթոշակային համակարգի սպասվելիք բարեփոխումներն են, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էր Բրյուսելը:
Հնարավոր բարեփոխումների թվում ծրագրվում է ոստիկաններին զրկել վաղաժամ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից:
Եթե ավելի վաղ իրավապահները կարողանում էին հանգստի գնալ 54 տարեկանում, հիմա ստիպված կլինեն սպասել մինչև 62 տարեկանը:
Գործադուլի ժամանակ ոստիկանները շարունակում են կատարել իրենց պարտականությունները, սակայն նվազագույն ծավալով:
Բելգիայի ոստիկանության ազգային արհմիությունը նախազգուշացնում է՝ եթե պահանջները չիրականացվեն, ապա դրան կհաջորդեն նոր՝ ավելի լուրջ գործողություններ: