Դելիի կենդանաբանական այգում սպիտակ վագրը հարձակվել է դպրոցականի վրա, որը հայտնվել էր նրա վանդակում: Պատանի հնդիկի ծանոթությունը գիշատչի հետ ավարտվել էր ողբերգությամբ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Երևում է, դեռահասը ցատկել է վագրի վանդակի արգելապատնեշից ներս»,- հայտնել է այգու պահակը:
Ականատեսներից մեկը հնդկական հեռուստաընկերություններից մեկին տեղեկացրել է, որ դեռահասը ուժեղ վնասվել է ցանկապատի վրայով անցնելիս, ինչից հետո հայտնվել է հենց վագրի դիմաց:
Գիշատիչը շտապել է նրան քարշ տալ ու հոշոտել՝ հավելել է ականատեսը: