Մեծ Բրիտանիան չի մասնակցում Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ ռազմական գործողությանը: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել են Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակում:
Երկրի պաշտպանության նախարարությունում էլ պարզաբանել են, որ այդ հարցով քննարկումը շարունակվում է, և առայժմ որոշում չի ընդունվել: