Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այսօրվանից շուրջ 40 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են սկսում

forrights.am-ի փոխանցմամբ՝ այսօրվանից շուրջ 40 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են սկսում: 

«Մեծարգո պարոն նախագահ.  մենք` ցմահ ազատազրկման  դատապարտվածներս, ծայրահեղ հուսահատությունից դրդված, հայտարարում ենք անժամկետ հացադուլ: Հայցում ենք Ձեր բարեհոգի ներողամտությունը , որ ստիպված ենք  խլել Ձեր թանկագին ժամանակից մի քանի րոպե և Ձեր ուշադրությունը հրավիրել 1992 թ.-ից սկսված և տարիներ շարունակ օրենքներն անտեսելու և չկատարելու հետևանքով առաջացած ու խորացած խնդիրների չլուծված լինելու հանգամանքին:

Հարգարժան պարոն նախագահ. անձամբ Ձեզ դիմելու հիմնական պատճառ է նաև այն, որ ամենատարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների , զրույցների , քննարկումների ժամանակ բոլորը մեզ հավատացնում են , որ իրենցից կախված ամեն ինչ արված է, և «նախագահականի» կողմից ցուցումի են սպասում , որ  անցնեն գործնական քայլերի և կոնկրետ լուծումներ տան կուտակված խնդիրներին ` վերացնելով մեր հանդեպ կատարված անօրինությունը:

Իրավասու  սուբյեկտներն իրենց անգործությունն այս կերպ մեկնաբանելով` կամա թե ակամա տպավորություն են ստեղծում , որ  երկրում արդարության թիվ 1 երաշխավոր պետության նախագահը չի շտապում ժամ առաջ վերականգնել օրինականությունն ու արդարությունը, իսկ իրենք ոչինչ չեն կարող անել , քանի դեռ հրաման չեն ստացել:

Հարգելի պարոն նախագահ, տարիներ շարունակ խաբված ու հուսալքված լինելով, մենք չենք հավատում, որ Ձեզ պատշաճ ձևով ներկայացվել է ճշմարտացի իրականությունը տվյալ խնդրի վերաբերյալ: Այդ պատճառով խնդրում ենք Ձեզ  կողմից վստահված ,գործի մանրամասներին լավատեղյակ, բանիմաց իրավագետ գործուղել «Նուբարաշեն»  Քրեակատարողական հիմնարկ `ցմահ բանտարկյալների հետ հանդիպման . մենք լիարժեք ու ամբողջական կներկայացնենք փաստացի պատկերը` դրանով իսկ օգնելով  ու աջակցելով Ձեր թիմի իրավագետներին օրենքների ու որոշումների միջոցով վերահաստատելու արդարությունն այս դժվարին ու ճակատագրական հարցում:

Պարոն նախագահ , մենք համոզված ենք , որ կգտնվեն անձինք , ովքեր գուցե անգիտակցաբար և ոչ թե չարամտորեն, կփորձեն մեր բողոքի ծայրահեղ արտահայտումը ներկայացնել որպես  ճնշման փորձ .սակայն  իրականում  անօգնական , տարիներ շարունակ խաբված , անուշադրության  մատնված մի խումբ  մարդիկ , դիմելով բողոքի այս ծայրահեղ ինքնավնասող ձևին,  խնդրում են ընդամենը ուշադիր լսել իրենց , օբյեկտիվորեն  ուսումնասիրել  խնդիրը և օրինական , արդարացի լուծում տալ դրան. համոզված ենք , որ այս քայլը կամրապնդի օրենքի գերակայությանը ձգտող մեր իշխանության ու կառավարության դիրքերն ու մեր պետականության հիմքերը:

Ընդունեք մեր խորին հարգանքները և Հայաստանը հայ մարդու երազանքների երկիր դարձնելու գործում Ձեր նախաձեռնությանը   մեր  բարեմաղթանքներն ու աջակցութունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում