Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք հինգերորդ համահայկական համաժողովին մասնակցող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նախարարը սփյուռքահայերի առջև հանդես եկավ հաշվետվությամբ հայոց բանակի անցած ուղու, նվաճումների, ներկայիս մարտական պատրաստվածության մասին: Սեյրան Օհանյանը հատուկ ընդգծեց հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հակառակորդի՝ ադրբեջանական կողմի բացառիկ արկածախնդրության մասին՝ ասելով, որ ՀՀ զինուժը համարժեք պատասխան տվեց, իսկ հայոց բանակի կրած զոհերը հերոսացան: Այս փաստը հյուրերն ընդունեցին բացառիկ հպարտությամբ ու ջերմությամբ: Սփյուռքահայերն իրենց հուզող հարցերով դիմեցին նախարարին: Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով: