Խաղաղ Նոր աշխարհը պատերազմից կեղեքված Հին աշխարհի համար ստեղծել է սիրո ու բարության պոետական հեքիաթ: Չիկագոյում առաջացել էր նախագիծ՝ զարդարել հսկայական նավը, որը պետք է Սուրբ ծննդին գնար Եվրոպա ու ամերիկացի երեխաների կողմից Սուրբ ծննդյան նվերներ փոխանցեր այդ պատերազմում որբացած երեխաներին:
Ամերիկյան թերթերը լի էին երեխաներին գումար հանգանակելու կոչերով: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ղեկավարում էր «Սուրբ ծննդյան նավի կոմիտեն»:
Ընթանում էր իր մասշտաբներով հսկայական, զուտ ամերիկյան աշխատանք:
Ամսագիր «Նիվա», №39, 1914թ. սեպտեմբեր