Sony կորպորացիան հայտարարել է SmartEyeglass համակարգչի գործառույթով ակնոցի մշակման մասին, որոնք ապահովում են սմարթֆոնի հետ անլար միացում և տեքստային ու Googl Glass ակնոցի նման գրաֆիկական տեղեկություն են փոխանցում լինզաների միջոցով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Լինզաների թափանցիկության մակարդակը 85% է, հաստությունը՝ 3 մմ: Ակնոցներն ունեն գիրոսկոպ, աքսելերոմետր, էլեկտրոնային կողմնացույց, բարձրախոս, լույսի ցուցիչ: Օգտվողի գտնվելու վայրի մասին տեղեկությունն օպտիմալացնելու համար ակնոցը նրա գտնվելու վայրն արձանագրում է GPS-ի միջոցով:
Օգտատերերը կկարողանան ակնոցն օգտագործել տեղանքում կողմնորոշվելու, ուտեստների բաղադրատոմսեր կարդալու կամ սպորտային միջոցառման ժամանակ սպորտսմենի մասին արդիական տեղեկություն ստանալու համար:
SmartEyeglass-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին: