Գլենդելաբնակ Ռաֆայել Փարսադանյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ Armenian Power-ի գործունեության շրջանակում կրեդիտ քարտերի պատճենման խարդախ սխեմային ունեցած մասնակցության համար: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:
Պաշտոնական տվյալներով՝ խարդախ սխեման 99 Cents Only խանութների հաճախորդների գրպանին ավելի քան 2 մլն դոլարի վնաս է հասցրել:
Փարսադանյանն ապրիլին մեղավոր էր ճանաչվել բանկային խարդախությանն առնչվող 14 կետից բաղկացած մեղադրանքով: