Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Փորձաքննությունը հաստատել է. ազատամարտիկի մահը վրա է հասել ծեծի հետևանքով

«Էլլա» գիշերային ակումբի անվտանգության աշխատողներ՝ Գևորգ Սարգսյանի՝ Ջունգլի, վերջինիս հոր՝ Բաբկեն Սարգսյանի, Սարգիս Ղուկասյանի և Վիկտոր Սարգսյանի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի՝ «Ձի Վարդանի» դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են և հաստատում են, որ Թումանյանի մահը վրա է հասել ծեծի արդյունքում: Փորձագիտական եզրակացության պատասխանը ավելի է բարդացնում գործով կալանավորվածների վիճակը:

Ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մյուս կողմը, մասնավորապես Ջունգլի հարազատները ընդդիմացել են հաստատված եզրակացության դեմ, փորձել են բողոքարկել եզրակացությունը՝ պնդելով, որ Թումանյանի մահը չէր կարող ծեծի հետևանքով լինել:

«Բայց դե, գոնե այս հարցում ոնց որ թե արդարություն կա: Դատաբժիշկները ճիշտ եզրակացություն են տվել և ուրիշ բան տալ էլ չէին կարող, քանի որ ամեն ինչ պարզից էլ պարզ էր: Ուզում են բողոքեն, ուզում են չէ` սա է իրականությունը: Դե թող հիմա գնան խմբակայինով դատվեն»,- ասաց տիկին Մարիետան՝ հավելելով, որ առ այսօր նախաքննական մարմնի կողմից չի գտնվել և չի կալանավորվել գործով մյուս մեղադրյալը՝ Վիկտոր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիս ամսին: «Էլլա» գիշերային ակումբի անվտանգության վերը թվարկված աշխատողները Ջունգլի հոր՝ Բաբկեն Սարգսյանի և Վարդան Թումանյանի միջև լեզվակռվից ծագած վեճի արդյունքում դաժան ծեծի էին ենթարկել ազատամարտիկին, ով ծեծից հետո հիվանդանոցում մահացել էր: Ծեծի մասնակիցներից միայն Ջունգլն ու Սարգիսն են կալանավորված: Նրանցից երրորդը փախուստի մեջ է, իսկ Բաբկեն Սարգսյանն ազատ է արձակվել ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում