Friday, 26 04 2024
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00

Ռուս-հայկական ծուռ հայելիների թագավորությունը

Հայաստանում ոչ իշխանական քառյակի շուրջ հետաքրքրական զարգացումները համընկան Ռուսաստանում «Սիստեմա» և «Ռոսնեֆտ» ընկերությունների միջև «Բաշնեֆտի» հայտնի գործում նոր զարգացումների հետ, որոնց շրջանակում տնային կալանքի ենթարկվեց «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նախագահ Եվգենի Եվտուշենկոն:

Թեև ռուսաստանցի մեկ այլ հայտնի գործարար` ՅՈՒԿՕՍ-ի գործով ձերբակալված և տարիներ շարունակ բանտում անցկացրած, ներկայումս ազատության մեջ գտնվող Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ ի տարբերություն իր գործի` այստեղ քաղաքական ենթատեքստ չկա, և ամեն ինչ զուտ տնտեսական շահերի մեջ է, այնուամենայնիվ տեղի ունեցող գործընթացները չեն կարող ապաքաղաքական լինել` հաշվի առնելով և՛ ժամանակակից աշխարհում քաղաքականության և տնտեսության սերտ կապվածությունը, և՛ այն, որ «Բաշնեֆտի» գործը բարեհաջող ավարտելու և այդ ընկերությունը «Սիստեմայից» վերցնելու դեպքում «Ռոսնեֆտի» նախագահ Սեչինը է՛լ ավելի մեծ ազդեցություն ձեռք կբերի Ռուսաստանում, հետևաբար նաև բոլոր այն քաղաքական տարածքներում, որոնք Ռուսաստանի ազդեցության տակ են:

Եվ այստեղ, ինչպես մենք արդեն հասցրել ենք նկատել, շատ հավանական է դառնում նաև այդ զարգացումների այս կամ այն արտացոլումը հայաստանյան քաղաքական դաշտում: Ահա այս տեսանկյունից է, որ հետաքրքրական են առաջին հայացքից իրար հետ որևէ կապ չունեցող իրադարձությունների զուգահեռ զարգացման հանգամանքները:

Ռուսաստանում տեղի է ունենում բավական կարևոր իրադարձություն «Բաշնեֆտի» գործում՝ քննությունը հասնում է «Սիստեմայի» անմիջական ղեկավարին, իսկ Հայաստանում էլ, սրան զուգահեռ, ըստ էության տրոհվում է ոչ իշխանական քառյակը: Ոչ ոք չի կարող պնդել, որ այս իրադարձությունները կապ ունեն, միմյանց տրամաբանական շարունակություն կամ հաջորդականություն են, առավել ևս, որ նման պնդումների հիպոթետիկ հիմքեր անգամ գրեթե չկան: Սակայն զուգահեռվելու փաստը ինքնին ուշագրավ է:

Թեև, ինչպես մեկ անգամ էլ առիթ ունեցել ենք գրելու, այնուամենայնիվ Հայաստանի ներքաղաքական կյանքի և մասնավորապես անուղղակիորեն նաև քառյակի հետ կապ կարող է լինել այն իրողությունը, որ «Սիստեմա» ընկերության տնօրեններից է նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Եվ այս կոնտեքստում նաև հիշատակության արժանի է մեկ այլ հետաքրքրական փաստ: Հովիկ Աբրահամյանի ազդարարած ՌԴ վարչապետ Մեդվեդևի հայաստանյան այցի չկայանալը, որի ընթացքում ամենայն հավանականությամբ Մեդվեդևը կփորձեր նաև որոշ կուրացիաներ իրականացնել հայաստանյան ուժերի շրջանում, կամ Մեդվեդևի միջոցով կփորձեր Կրեմլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում