«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները տարածել են տեսաֆիլմ ԱՄՆ-ի հետ պատերազմելու իրենց պատրաստակամության մասին: Այն կոչվում է «Պատերազմի կրակներ» և տեղի մեկնաբանների կողմից գնահատվում որպես բաց նախազգուշացում Վաշինգտոնին՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Պատերազմը նոր է սկսվում, և մոջահեդները սպասում են ամերիկացի զինվորներին»,- ասվում է տեքստում, որն ուղեկցում է 52-րոպեանոց սյուժեն:
Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը Կոնգրեսում լսումների ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը և ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեմփսին իրենց ելույթներում չեն բացառել, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ արշավը կարող է պահանջել ցամաքային գործողություններին ԱՄՆ զինվորների մասնակցություն: