Աղքատ ամերիկացիների թիվը 2013 թվականին նվազել է: Նվազում տեղի է ունենում 2006-ից ի վեր առաջին անգամ: Այս մասին գրում է MarketWatch-ն ու նշում, որ բնակչության եկամտի միջին մակարդակը չի փոխվել երկրորդ տարին անընդմեջ: Այն 2013-ին կազմել է 51939 դոլար՝ 8 տոկոսով քիչ, քան 2007-ին: Այս մասին հայտնում է Vesti-ն:
2013-ին ԱՄՆ մարդահամարի բյուրոյի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ աղքատության եզրին է ապրել ամերիկացիների 14.5 տոկոսը կամ 45.3 մլն մարդ, մինչդեռ 2012-ի ցուցանիշը կազմել է 15 տոկոս: Նախաճգնաժամային 2007 թվականին ցուցանիշը կազմել է 14.7 տոկոս: ԱՄՆ-ում աղքատ է համարվում այն ընտանիքը, որի ընտանեկան եկամուտը 4 հոգու համար չի գերազանցում 23.8 հազար դոլարը:
Ասիական արմատներով ընտանիքները, ինչպես պարզվել է, ամենահաջողակներն են: Նրանք անցած տարի ստացել են միջինը 67 հազար դոլար, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է աֆրոամերիկացիների միջին եկամուտը (34.6 հազար դոլար):