Tuesday, 14 05 2024
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է

ԲՀԿ-ի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին

«Ժառանգություն» կուսակցության կազմակերպած սահմանադրական փոփոխությունների թեմայով խորհրդաժողովում հնչած ելույթների շարքում բավականին հետաքրքրական էր ԲՀԿ-ական Վահան Բաբայանի ելույթը: Հետաքրքիր էին, իհարկե, ոչ թե ելույթի բովանդակությունը, շոշափված խնդիրները, շարահյուսությունը, հռետորաբանությունը կամ գեղարվեստական պատկերավորությունը, այլ արտահայտված մի միտք, թե՝ ԲՀԿ-ն դեմ է առճակատմանը և կողմ է համերաշխությանը, ու եթե իշխանությունները համերաշխության ճանապարհով գնան, ապա շատ հարցեր կլուծվեն:

Ինչո՞ւ է հետաքրքրական այս «թեզը»: Որովհետև այն առաջ է քաշում ԲՀԿ-ն և հատկապես՝ Վահան Բաբայանը՝ այն Բաբայանը, որ ԲՀԿ-ն ներկայացնելով խորհրդարանական ապրիլյան ճեպազրույցներից մեկում՝ հայտարարել էր, որ եթե հեռացած Տիգրան Սարգսյանի փոխարեն նշանակվի նորից ՀՀԿ-ական, ապա իրենք հարյուր հազարներով փողոց դուրս կգան և նոր ՀՀԿ-ական վարչապետի չեն ընդունի: Ավելորդ է երևի թե ասել, որ ԲՀԿ-ի ճեպազրույցների ժամին կուսակցության անունից ներկայացող մարդը չէր կարող նման հայտարարություններ անել առանց նախապես դրանք կուսակցության հետ համաձայնեցրած լինելու:

Ուստի հետաքրքրական է, որ ՀՀԿ-ական վարչապետ չհանդուրժելու մասին հայտարարող Վահան Բաբայանը այսօր հայտարարում է համերաշխություն ակնկալելու մասին: Բայց չէ՞ որ նշանակված վարչապետը ՀՀԿ-ական էր, և նրա արդյունքներն էլ կարծես թե մի քանի ամիս հետո առանձնապես տպավորիչ չեն, ավելին՝ այդ արդյունքները, մեղմ ասած, անմխիթար են, միևնույն ժամանակ էլ՝ ոչ իշխանական քառյակի 12 կետերն են անկատար: Ուրեմն ինչո՞ւ ԲՀԿ-ն ոչ միայն հանդուրժեց ՀՀԿ-ական նոր վարչապետի նշանակումը, ոչ միայն այսօր վարչապետի հրաժարական պահանջելու փոխարեն պատրաստվում է ընդամենը ոստիկանապետի հրաժարական պահանջել, այլև, ըստ էության, իշխանություններից էլ համերաշխություն է ակնկալում:

Համերաշխությունը հետաքրքրական գաղափար է, սակայն գաղափար լինելուց բացի՝ այն ներքաղաքական բանաձև է Հովիկ Աբրահամյանի համար: Գաղտնիք չէ, որ Աբրահամյանի, այսպես ասած, ներիշխանական կրեդոն արդեն երկար տարիներ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համերաշխությունն ապահովելն է: Եվ երբ այսօր ԲՀԿ-ականը խոսում է համերաշխություն ակնկալելու մասին, կարծես թե բավական պարզ է դառնում, թե ինչ բանաձև է դրվում շրջանառության մեջ կամ ավելի ճիշտ՝ ինչ առաջարկ:

ԲՀԿ-ն, ըստ էության, ՀՀԿ-ականներին առաջարկում է պայմանավորվել, եթե հիմքում համերաշխությունն է, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի ներիշխանական դերի բարձրացումը, որը ԲՀԿ-ի համար, բնականաբար, շոշափելի երաշխիք է՝ հաշվի առնելով Ծառուկյանի և Աբրահամյանի միջև խնամիական կապը, ինչը հայաստանյան տիպի, այսպես ասած, վաղ ֆեոդալական ավանդույթներով ու արժեքներով առաջնորդվող «էլիտաների» պարագայում քաղաքական և իրավական երաշխիքներից ավելի ամուր և հաստատուն երաշխիք է:

Ուշագրավն այն է, որ այս բանաձև-առաջարկը ըստ էության առաջ է քաշվում ոչ իշխանական քառյակի միասնական հանրահավաքին ընդառաջ, այսինքն՝ հանրահավաքի օրվա հայտարարությանն ընդառաջ, նախօրեին:

Հիշեցնենք, որ այսօր քառյակը հավաքվում է՝ հանրահավաքի օրը և օրակարգը որոշելու, և ըստ էության այստեղ շատ բան կախված է լինելու նրանից, թե ինչ արձագանք ստացած կլինի ԲՀԿ-ն համերաշխության մասին իշխանություններին արած առաջարկի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում