ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկումը սպառնում է համաշխարհային անվտանգությանը: Այս մասին գրում է BBC-ն:
Ելույթ ունենալով Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Ատլանտայի կենտրոնում՝ Օբաման ընդգծել է, որ Էբոլայի տարածումը դուրս է գալիս վերահսկողությունից, և եթե այն չկանգնեցվի, հիվանդների թիվը կարող է հասնել հարյուր հազարի:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվ դերակատարություն կունենա վարակի դեմ պայքարում, սակայն Էբոլայի ներկայիս բռնկումը պահանջում է համաշխարհային հանրության ուշադրությունը: