Ֆլորիդայի Օրինջ շրջանի հասարակական դպրոցներում սատանիստների նյույորքյան աղանդը որոշել է զբաղվել սատանիստական գրականության տարածմամբ:
Ինչպես հայտնում է UPI-ն, Սատանայի տաճարի հետևորդները նման քայլի են գնացել այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ ու ավետարանչական քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ ուսումնական հաստատությունների աշակերտներին բաժանել են սեփական բրոշյուրները:
Սատանիստները հայտարարել են, որ չեն կարող ձեռքները ծալած նստել՝ մինչ դպրոցներում տարածվում են քրիստոնեական բնույթի բրոշյուրներ: