Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

ԱՄՆ-ը Հայաստանում օգնության ձեռք է առաջարկում Մոսկվային

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը օրեր առաջ պատասխանելով Որոտանի ՀԷԿ-երի կասկադը ամերիկյան ընկերությանը վաճառելու կապակցությամբ Ռուսաստանի հնարավոր խանդի մասին հարցին, որը կարող է խանգարել վաճառքին, հայտարարել է, որ գործարքը շահեկան կլինի բոլոր կողմերի համար:

Փաստորեն, ԱՄՆ դեսպանը իր պատասխանով նախևառաջ ընդունում է, որ Ռուսաստանը կարող է ճնշում բանեցնել Հայաստանի վրա գործարքը խափանելու համար: Կամ, այլ կերպ ասած, փաստորեն ակնարկվում է, որ Որոտանի կասկադի վաճառքի գործարքը վերանայելու ներկայիս նախաձեռնությունները, որ գալիս են, այսպես ասած, ոչ իշխանական քառյակից, հանդիսանում են Ռուսաստանի շահերի սպասարկման մաս, թելադրվում են Ռուսաստանից: Սակայն առավել ուշագրավ է այն, որ դեսպանը, ըստ էության, Ռուսաստանին առաջարկում է համագործակցել Որոտանի կասկադի վաճառքի շուրջ` այն համարելով շահեկան բոլոր կողմերի համար:

Կառավարությունը Որոտանի կասկադը 180 միլիոն դոլարով վաճառում է ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը, սակայն գործարքը կարծես թե չի հասնում տրամաբանական ավարտին: Հայաստանում ոչ իշխանական ուժերի քառյակը կառավարությանը պահանջ է ներկայացնում վերանայել գործարքը, թեև կառավարությունն էլ, Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակումից ի վեր, ըստ էության, բացարձակապես շահագրգռվածություն չի ցուցաբերում գործարքը ավարտին հասցնելու հարցում և նույնիսկ որոշակի ակնարկներ է արել, որ դա կարող է տեղի չունենալ: Գործարքը կնքվել է Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում:

ԱՄՆ դեսպանը մի քանի անգամ հայտարարել է, որ այս գործարքը շատ կարևոր է Հայաստանի համար այն տեսանկյունից, որ ցույց կտա արևմտյան ներդրումների համար նպաստավոր միջավայր ստեղծելու Հայաստանի իշխանությունների խոսքերի հավաստիությունը, վստահություն կբերի արտերկրում Հայաստանի հանդեպ: Առայժմ գործարքը կասկածի տակ է, և ինչպես երևում է, ԱՄՆ-ը այս առումով լուրջ մտահոգություններ ունի և գուցե նույնիսկ հույսը կորցրել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը կարող է գործարքը ավարտին հասցնել ինքնուրույն: Պատահական չէ, որ դեսպանը Ռուսաստանի գործոնն անուղղակիորեն ընդունում է և քայլ անում ռուսական կողմին համագործակցություն առաջարկելու վերաբերյալ: Այսինքն` ամերիկյան կողմը, ըստ էության, եկել է այն եզրահանգման, որ այս գործարքը չի կարող կյանքի կոչվել առանց ռուսական կողմի հետ համագործակցության: Սակայն ողջ հարցն այն է, թե ինչ համագործակցություն կարող է լինել այս հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև:

Ռուսաստանը Հայաստանի էներգետիկ հզորությունների 90 տոկոսի սեփականատերն է: Ռուսական սեփականություն չէ Երևանի ՋԷԿ-ը, որը նորոգվեց ճապոնական տեխնոլոգիայով և աշխատում է իրանական գազով՝ Իրանի հետ գազ էլեկտրաէներգիայի դիմաց սկզբունքով, ռուսական սեփականություն չէ ատոմակայանը, որը նորոգելու և կյանքը երկարաձգելու համար, սակայն, Ռուսաստանն է 300 միլիոն դոլար վարկ հատկացնելու Հայաստանին, և ռուսական սեփականություն չէ Որոտանի ՀԷԿ-երի կասկադը: Սակայն, այս ամենով հանդերձ, Հայաստանում էներգիայի արտադրության ծանր հրետանին Հրազդանի ՊՇԷԿ-ն է, որը ռուսական սեփականություն է և աշխատում է ռուսական գազով: Ռուսաստանինն է նաև բաշխիչ էլցանցը` բարձրավոլտերից բացի իհարկե:

Արևմտյան կապիտալ հայկական էներգետիկ համակարգում չկա, և Որոտանը փաստորեն լինելու էր կամ է Հայաստանի էներգետիկ համակարգում կապիտալի դիվերսիֆիկացիայի եզակի օրինակ, կարևոր օրինակ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական իմաստով: Ռուսաստանն ակնհայտորեն դեմ է դրան: Տարբեր տեղեկություններ կան այն մասին, որ ՌԴ-ն ինքն է ուզում ձեռք բերել Որոտանի կասկադը: Սակայն հստակ չէ` այդ ցանկությունն առաջացել է ամերիկյան կողմին թույլ չտալո՞ւ համար, թե՞ միշտ է եղել: Սակայն հարց է առաջանում՝ եթե միշտ է եղել, ապա ինչպես է, որ մինչև հիմա ուզածը ստացած Ռուսաստանը չի կարողացել ստանալ և սա: Կնշանակի` ռուսների մոտ մեծ ցանկություն առաջացել է ամերիկյան կողմի հետ գործարքի իրականացման պայմաններում, այսպես ասած` որպես հակառակ ռեակցիա:

Այս դեպքում ինչի՞ վրա կարող է կառուցվել համագործակցությունը, արդյո՞ք ամերիկյան կողմը կարող է և պատրաստ է Ռուսաստանին տրամադրել երաշխիքներ, որ «Որոտանի» վաճառքից ՌԴ-ն չի կորցնում իր դիրքերը: Ո՞րն է Ռուսաստանի այն շահը, որ առաջարկում է կամ որի մասին ակնարկում է ամերիկյան դեսպանը: Այստեղ, երբ ամեն ինչ դիտարկում ենք ուղիղ հայացքով, համագործակցության, փոխադարձ շահեկանության հեռանկար իսկապես չկա: Սակայն փորձենք իրավիճակը գնահատել հենց այս պահի դրությամբ և աշխարհաքաղաքական միտումներով:

Ռուսաստանը գտնվում է միջազգային տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ և տնտեսության լրջագույն կորուստներ կրում, ըստ որում` դրանց էլ ավելի մեծացման հեռանկարով: Սրան զուգահեռ` պետք է նկատել, որ Հայաստանի էներգետիկ համակարգում, օրինակ, Ռուսաստանը ֆինանսական կոլապսի է հանգել, ինչը ակնհայտ դարձավ Հայաստանում էլէներգիայի թանկացման որոշումով: Ռուսական ընկերությունների հանդեպ արևմտյան պատժամիջոցները, որ ազդում են նաև ռուսական գազային ու նավթային հսկաների՝ «Ռոսնեֆտի» ու «Գազպրոմի» վրա, նրանց թույլ չեն տալիս Հայաստանում կոլապս հաղթահարել: Հաղթահարելու բեռն ընկնում է սպառողի վրա՝ ստիպված են թանկացնել էլէներգիան: Իսկ սա առաջ է բերում սոցիալական բունտի վտանգ, Ռուսաստանի հանդեպ բացասական վերաբերմունքի աճի վտանգ:

Եվ ահա, այս պայմաններում ամերիկյան կողմը ռուսներին ուղղակի փրկություն է առաջարկում՝ ներկայություն էներգետիկ համակարգում, որը թույլ կտա ինչ-որ առումով բալանսավորել համակարգը և Ռուսաստանի համար ցայտնոտային, կոլապսի, ֆորս-մաժորի վիճակը մեղմել, հավասարակշռել: Այսինքն` Ռուսաստանին առաջարկվում է ներկայումս հրաժարվել մասից, արդեն վաղը չէ մյուս օրը ամբողջը կորցնելու վտանգը եթե ոչ չեզոքացնելու, գոնե մեղմելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում