Նիգերիայի հյուսիսում «Բոկո Հարամ» խմբավորման ահաբեկիչները առևանգել են ավելի քան 50 կանանց ու մի քանի երեխաների: Ինչպես հայտնում է տեղի This Day թերթը, դեպքը տեղի է ունեցել Ադամավա նահանգի Միչիկա և Գուլակ շրջաններում:
Սա ծայրահեղականների կողմից ամենամեծ ասպատակությունն է այս տարվա ապրիլից ի վեր, երբ նրանք ավելի քան 200 դպրոցականի էին առևանգել: Իշխանություններն արդեն հայտարարել են, որ այդ դպրոցականներն ազատ են արձակվել:
Միչիկա շրջանի ականատեսների տվյալներով՝ ներկայում գրոհայինները պատանդ են պահում ընդհանուր առմամբ մի քանի հարյուր տեղաբնակների: