Նորվեգիայում հինգ տարեկան աղջիկը քնի մեջ չորս կիլոմետր ճանապարհ է անցել: Երեխային սեպտեմբերի 15-ի առավոտյան գտել են երկրի հյուսիսային Ֆիննմարկ շրջանում: Ինչպես պարզվել է, լուսնորդությամբ տառապող երեխան, անցել է մայրուղիով, 800-մետրանոց թունելով, այնուհետև հասել է Հոննինգսվոգում բնակելի մի տան և նստել դրա աստիճաններին:
Նորվեգական The Local պարբերականի հաղորդմամբ՝ փաստացի հանված երեխային փողոցում նկատել է պատահական մի անցորդ: Նա ոստիկանություն է կանչել:
Իրավապահ օրգաններում պատմել են, որ հաղորդագրություն են ստացել առավոտյան ժամը 6:15-ին: Բարեբախտաբար երեխան ճանապարհին վնասվածքներ չի ստացել և իրեն նորմալ է զգացել:
Իրավապահները կապ են հաստատել երեխայի ծնողների հետ, ովքեր պատմել են, որ նա անընդհատ շրջում է գիշերները: Այս անգամ աղջիկը ավագ քրոջ հետ հյուրընկալվել է մորաքրոջ տանը, ով լավ չի հետևել երեխային: