Ծայրահեղական սուննի խմբավորման`«Իսլամական պետության» գրոհայինները երկուշաբթի օրը Իրաքի Սալահ-Էդ-Դին գավառում գտնվող Դուլույա քաղաքը ռմբակոծել են թունավոր նյութ պարունակող ռումբերով: Ենթադրվում է, որ այդ նյութը քլորն է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը:
«Այսօր երեկոյան դայիշի գրոհայինները (ահաբեկիչների արաբերեն անվանումը) քլորով լի մի քանի ռումբ են արձակել Դուլույա քաղաքի պաշտպանության հյուսիսային գծով, մի քանի տասնյակ մարդիկ հիվանդանոց են հասցվել, քաղաքում ժողովրդի շրջանում խուճապ է»,- ասել է ոստիկանը: