Եգիպտացի հայտնի բլոգեր և քաղաքական ակտիվիստ Ալաահ Աբդել Ֆաթահը ազատ է արձակվել կալանքից: Նրա տասնյակ կողմնակիցներ Ֆաթահին ողջունել են դատարանի շենքի մոտ: Այս մասին գրում է Reuters-ը:
Ակտիվիստը կալանքից ազատ է արձակվել հասարակության ճնշման ներքո: Դատավորը նշանակել է Աբդել Ֆաթահի և այլ ակտիվիստների գործի վերանայում: