Tuesday, 14 05 2024
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ

Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը չպետք է ազդի Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա. Սոսո Ցինցաձե

Հայաստանն ու Վրաստանը չպետք է տրվեն Ռուսաստան-Արևմուտք հակամարտության հոսանքին և վատթարացնեն հարաբերությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:

Նա նախ անդրադարձավ Ուելսում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի արդյունքներին, ասելով, որ Վրաստանը ստացավ այն, ինչ ցանկանում էր: Ցինցաձեն ասաց, որ հակված չէ այս կամ այն կերպ չափազանցնել կամ նսեմացնել այդ գագաթնաժողովի արդյունքները: Ըստ նրա՝ Վրաստանն ինչպես եղել է անպաշտպան, այնպես էլ մնացել է անպաշտպան:

« Իմ կարծիքը հետևյալն է, որ Վրաստանը, ելնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից, քիչ հավանական է, որ մոտ ապագայում դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, բայց դա մի գործընթաց է, որը կարող է ձգձգվել տարիներով, տասնյակ տարիներով միգուցե: Ներկայումս ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները: Որևէ աղմկահարույց որոշում կամ բեկում տեղի չի ունեցել և պետք էլ չէր սպասել Վրաստանի համար Ուելսից: Կարևոր եզրակացությունը, որն արեցինք գագաթնաժողովից հետո, այն էր, որ Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրները կարող են հույս ունենալ, որ կավելանա իրենց պաշտպանությունն ու հետևաբար նաև անվտանգությունը»,- նշեց նա: Ապա անդրադառնալով ՆԱՏՕ-ի առաջարկին՝ Վրաստանին տրամադրել ռազմատեխնիկական ուսումնական կենտրոն` նկատեց, որ այդ քայլով ՆԱՏՕ-ն փորձում է հակակշռել Ռուսաստանի ռազմական ներկայությանը Հայաստանում` պայմանավորված Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերություններով: «Ուսումնական կենտրոնը նախատեսվում է Վրաստանի Մցխեթի շրջանի Վազիանի գյուղում, որտեղ նախկինում տեղակայված է եղել ռուսական ռազմական բազա, սա պատահական չէ ընտրված, ռազմավարական նշանակություն ունեցող մի վայր է: Այդ ուսումնական հաստատությունը դեռ գոյություն չունի և որևէ մեկը չգիտի, թե ինչ ձևաչափ է դա, ինչ մասշտաբներ են նախատեսվում և ոչ էլ կառուցվածքին են տեղյակ: Այդ առաջարկը դեռ թղթի վրա է, ուստի դժվար է խոսել, թե դա ինչ մարտահրավերներ կբերի տարածաշրջան, քանի որ Ռուսաստանի համար սա նվեր չէ, իհարկե, յուրաքանչյուր քայլ ընդառաջ Արևմուտքին Ռուսաստանի համար տհաճություններ են, բայց ես չեմ կարծում, թե Ռուսաստանը դա կընդունի լուրջ մարտահրավեր: Կտեսնենք»,- ասաց Ցինցաձեն:

Վերջինս այս իրավիճակում կարևորեց, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը չդառնա հայ-վրացական հակամարտություն և ինչ-որ կերպ անդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա: «Ես կարծում եմ, որ պաշտոնական Երևանն ու պաշտոնական Թբիլիսին համարժեք են գնահատում ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը, ղեկավարությունները սկզբունքորեն շարժվում են ոչ թե համերաշխության սկզբունքով, այլ սեփական ազգային շահերով, ուստի այս իմաստով և Երևանը, և Թբիլիսին կարողանում են իրենց շահը, այսինքն՝ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները պահպանել»,- ասաց Սոսո Ցինցաձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում