Դերասանուհի Ժյուլի Գայեն, որը, ինչպես համարվում է, սիրավեպ ունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, շահել է ևս մեկ դատական գործընթաց՝ ընդդեմ Closer ամսագրի: Այս մասին գրում է BBC-ն:
Դատարանի կարծիքով՝ պարբերականը խախտել է դերասանուհու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը:
Մասնավորապես՝ ամսագրի հրապարակած լուսանկարներից մեկում դերասանուհին նստած է իր ավտոմեքենայում, իսկ ավտոմեքենան, համաձայն Ֆրանսիայի օրենսդրության, համարվում է մասնավոր տարածք:
Դատարանի որոշմամբ՝ դերասանուհուն լուսանկարած լուսանկարչին նշանակվել է 1000 եվրո պայմանական տուգանք: