Թուրքիայի բանակի թվակազմը 671 275 մարդ է: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով Գլխավոր շտաբի կայքին:
Համաձայն հաղորդագրության` Թուրքիայի բանակում կան 346 գեներալ և ծովակալ, 38 856 սպա և 671 275 զինվոր: Նշվում է նաև, որ ռազմածովային և օդային ուժերում ծառայում է 70 289 մարդ, ոստիկանությունում` 23 304, իսկ առափնյա պահպանությունում` 1389 մարդ:
Թուրքիայում բանակը համալրվում է զորակոչով: Զորակոչի համար նվազագույն տարիքը 20-ն է, պարտադիր ծառայության ժամկետը` 6-12 ամիսը: Պատերազմական դրության ժամանակ բանակ կարող են զորակոչվել զենք կրել կարողացող 16-60 տարեկան տղամարդիկ և 20-46 տարեկան կանայք: