ՄԱԿ-ի օդերևութաբանները հրապարակել են առաջիկա 40 տարվա եղանակի տեսությունը: Արիզոնայից մինչև Զամբիա Երկիր մոլորակին երաշտներ, երկրաշարժեր և ջրհեղեղներ են սպառնում, գրում է Guardian-ը:
2050 թվականի վերաբերյալ եղանակի կանխատեսման կարճամետրաժ թողարկումներից մեկում խոսվում է Ֆլորիդայում սարսափելի ջրհեղեղի մասին, ինչպես նաև Արիզոնայի սարսափելի երաշտի և Մայամի Բիչ քաղաքի սուզվելու մասին, որի հետևանքով տասնյակ մարդիկ կզոհվեն: Օդերևութաբանների կարծիքով` ԱՄՆ-ի այդ մասում մինչև 2050 թվականը միջին ջերմաստիճանը կհասնի 50 աստիճանի:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ վերջին 50 տարիներին մարդու գործունեությամբ հրահրված ջերմոցային ազդեցությունը զգալիորեն արագացրել է գլոբալ տաքացման բնական գործընթացը: