Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Քոչարյանի համար քաղաքականությունը ռինգ էր. նա դաժան էր ու անհանդուրժող

«Ես հուսով եմ, որ և՛ տեսաֆիլմը, և՛ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը ուղղակի նվեր էին էր նրա 60-ամյակի կապակցությամբ, բայց ես շատ ուրախ կլինեի, որ այդ նվերը, որը համարում եմ չհաջողված, Ռ. Քոչարյանը պահեր իր տանը և հետագայում, եթե ցանկություն ունենար, նայեր իր ընտանիքի անդամների հետ, թոռների և երեխաների հետ քննարկեր և ուրախանար՝ որպես նվեր»,- անդրադառնալով քոչարյանական 10 տարիները որպես դրախտ ներկայացվող ֆիլմին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ա1+»-ի մեկնաբան, լրագրող Վիկտորյա Աբրահամյանը՝ հավելելով, որ հուսով է՝ Քոչարյանը չի վերադառնա, քանի որ համոզված է՝ նման ցանկություն ունի մեր բնակչության գերակշիռ մասը:

Վիկտորյա Աբրահամյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը, որին երբեք էլ որպես նախագահ չի ընդունել, զբաղեցնելով երկրի առաջին դեմքի աթոռը՝ ոչ հարիր պահվածքով և բառապաշարով էր հանդես գալիս, ինչը ինքնին խոսում է նրա էության մասին: Ինչպես հիշեց լրագրողը, Քոչարյանը օգտագործում էր այսպիսի ձևակերպումներ՝ «կլիզմա անել, ականջ քաշել, վատ պարողին ինչն է խանգարում» և այլ բազմաթիվ դեպքեր ու դրվագներ:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հասարակության հիշողության մեջ մնաց Հոկտեմբերի 27-ով, երկրի թալանով. «Ես գտնում եմ, որ 2008 թ.-ի Մարտի 1-ի պատասխանատուն առաջին հերթին հենց ինքն է: Փաստահավաք խումբը ներկայացրեց ապացույցներ, և առնվազն այդ մարդու խղճի վրա 10 անմեղ զոհերի արյուն կա. առանց իր հրամանի որևէ մեկը չէր համարձակվի կրակել»:

Լրագրողը Հոկտեմբերի 27-ի դեպքերը ակտիվորեն լուսաբանողներից է և փաստում է, որ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը շատ տարօրինակ պահվածք ուներ, երկրի առաջին դեմքի պաշտոնը զբաղեցնողը հանրության առջև ահաբեկչության ընթացքում կամ հետո չխոսեց. «Մի քանի օր հետո ասում է՝ նայեցի, տեսա՝ թրաշս եկած է, դրա համար ելույթ չունեցա: Դա չպետք է պատրվակ լիներ, դաժանաբար սպանվել էին երկրի առաջին դեմքերը, պետք չէր սափրված լինել, ոչ մեկն այդ ժամանակ սափրվելու տրամադրություն չուներ»,- պատմում է Վիկտորյա Աբրահամյանը՝ հավելելով, որ Հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ անհասկանալի են նաև նրա ձևակերպումները: «Ի սկզբանե գնահատական տվեց, ասաց, որ Նաիրի Հունանյանը և մյուսները հինգ ռոմանտիկներ էին, այսինքն՝ ահաբեկչություն իրականացնողներին ռոմանտիկներ անվանեց: Իսկ ամենակարևորը՝ պարոն Քոչարյանը այնքան վստահ էր, որ ասաց՝ սա մի ուչաստկովիի գործ է, այսինքն՝ թաղային ոստիկանի: Սակայն պարզվեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում չգտնվեց մի ուչաստկովի, ով կարող էր գործը բացահայտել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը, ով ահաբեկչության օրը նիստերից հետո հեռախոսազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ:

«Հոգեբան չեմ, բայց ինքը շատ հանգիստ էր, շատ ինքնավստահ էր և մտավախություն չուներ, անընդհատ պահանջում էր Ռոբերտ Քոչարյանին, որը և գնաց նրա հետ զրուցելու: Կյանքի համար փաստորեն վտանգ չէր զգում: Ասվում է, որ կա տեսանյութ, որը ես չեմ տեսել, որտեղ Ալեքսան Հարությունյանը գնացել է ՊՆ և ասել, որ որևէ կապ չունի Հոկտեմբերի 27-ի հետ, բայց նա մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին»,- հավելեց մեկնաբանը:

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք չի հիշում որևէ ոլորտ, որը զարգացում ապրեց. «Պարոն Քոչարյանին չի կարելի ներել նաև նրա համար, որ նրա թեթև ձեռքով Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, բացի այդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Քոչարյանը ասել է՝ ես չգիտեմ, թե ինչ է ցեղասպանությունը, բայց վստահ եմ, որ այն փող կբերի»:

Ռոբերտ Քոչարյանը նաև չէր հանդուրժում իր հասցեին ուղղված քննադատություն, բացահայտ ասում էր, որ կպատժի. «Ա1+»-ը հենց դրա համար փակվեց. «Ասում էր՝ քանի ես կամ, այդ լակոտները եթերի երես չեն տեսնի, դաժան, չհանդուրժող մարդ էր, նրա համար քաղաքականությունը ռինգ էր»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ որևէ մեկին չի հաջողվի Ռ. Քոչարյանին այնպես բնութագրել՝ ինչպես մի լուսանկար, որտեղ նա սպանված առյուծի վրա նստած էր. դա նրա էությունն էր, նրա հոգեվիճակը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում