Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ջոկի հրամանատարը «Հայլուրը» նայելու ժամանակ կատակով մրգի դանակով ծակել է շարքային զինվորի որովայնը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սարգիս Խաչատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

19-ամյա Սարգիսը ուսումնական վաշտում ջոկի հրամանատար է, կոչումով՝ կրտսեր սերժանտ:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունվարի 13-ին, ժամը 21-ի սահմաններում զորանոցի լսարանում զինվորական ծառայության պարտականությունների հետ չկապված՝ Խաչատրյանը կատակել է ընկերոջ՝շարքային Գագիկի հետ:

Խաչատրյանի ստորադրյալ, ժամկետային զինծառայող, շարքային Վարդանը միջամտել է կատակին, ինչը զայրացրել է ջոկի հրամանատարին:

Նա բռնություն է գործադրել, գրպանում եղած դանակը հանել ու հարվածել է շարքային Վարդանի որովայնի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Դատարանում Սարգիս Խաչատրյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Դեպքի օրը ընդգրկված է եղել որպես վաշտի հերթապահ: Զորանոցի պահեստանոցում դանակով միրգ է կտրատել: Մի զինծառայողի ձայն է լսել, դանակը դրել է գրպանը և դուրս եկել պահեստանոցից:

Ժամը 21-ին անձնակազմին ուղեկցել է առաջին հարկում գտնվող լսարան՝ «Հայլուր» ծրագիրը դիտելու:

Ծրագիրը դիտելու ընթացքում Գագիկը նստել է առաջին նստարանին, Վարդանը՝ երկրորդ, իսկ ինքը հենվել է հեռուստացույցի կողքի ջեռուցիչին ու զրուցել է Գագիկի հետ:

Սկսել են կատակել: Վարդանը միջամտել է իրենց կատակին, ինքը վազել է նրա ուղղությամբ, նա էլ վազել է լսարանի հետնամաս:

Ինքը հասել է Վարդանին, բռնել նրա հագուստից, քաշքշել է ու մոտը եղած դանակով անկանոն շարժումներ արել: Հանկարծ լսել է, որ Վարդանը «վախ» է ասել: Ինքը դադարեցրել է քաշքշոցը, արյուն է նկատել նրա որովայնի շրջանում, նախ ուշագնաց է եղել, ապա օգնել է վիրակապ դնելուն:

Նույն օրը տուժողին մի քանի անգամ հարցրել է, թե ինչպես է իրեն զգում, նա էլ պատասխանել է, թե հազալիս վնասված հատվածը մի քիչ ցավում է: Ինքը կատարվածի մասին հայտնել է հրամանատարությանը:

Խոհանոցային դանակն իր մոտ էր, երբ կատակում էր Գագիկի հետ. ինքը բռնել էր դանակի շեղբի ծայրից: Տուժողին դանակահարելու պատճառ ու նպատակ չի ունեցել:

Տուժողը դատարանում հայտնել է, որ չի հիշում, թե ինչպես է միջամտել Սարգիսի ու Գագիկի կատակին, հիշում է, որ Գագիկին ասել է. «Գագ ջան, դե բռնվի, ուժդ մենակ ինձ ա պատում»:

Սարգիսի ձեռքին դանակ չի տեսել կատակելու ընթացքում: Բայց երբ նրա հետ քաշքշել են իրար, ցավ է զգացել որովայնի հատվածում: Կոճակներն արձակել է, տեսել, որ արյուն է գալիս: Ինքն ու Գագիկը կտրեցրել են արյունը:

Սարգիսը դեպքի մասին հայտնել է մայորին, վերջինս զեկուցել է շտաբ, իրեն տարել են բուժկետ, հետո՝ հոսպիտալ:

Ինքը Սարգիսից բողոք կամ պահանջ չունի, դեպքը պատահական է եղել:

«Կատակի» երրորդ մասնակիցը՝ գործով վկա Գագիկը հայտնել է, թե Սարգիսի ու Վարդանի կատակին չի միջամտել, որովհետև լուրջ չի ընդունել, մտածել է՝ միջամտելու կարիք չկա: Շրջվել և ուրիշի հետ է խոսել: Հետո Վարդանն ասել է, թե դանակը միամիտ է կպել իրեն:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալն ու տւժողը իրոք կատակել են, միմյանց քաշքշել, ամբաստանյալը, թեկուզ կատակով, փորձել է ցավ պատճառել տուժողին: Բայց երբ վերջինս «վախ» է բացականչել, երբ նրա որովայնի շրջանում արյուն է երևացել, ամբաստանյալն անմիջապես դադարեցրել է «կատակը», նույնիսկ ուշագնաց է եղել:

Ամբաստանյալը հետո օգնել է տուժողին, ապա անընդհատ հետաքրքրվել է նրա վիճակով, կատարվածի մասին հայտնել է հրամանատարությանը:

Դատարանը հաշվի է առել, որ Խաչատրյանը միակողմանի ծնողազուրկ է, ծառայության ընթացքում բազմաթիվ խրախուսանքների է արժանացել, տուժողի հետ հաշտ է, վերջինս բողոք կամ պահանջ չունի:

Ընդհանուր իրավասության դատարանը Սարգիս Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և դատապարտել է 4 տարի ազատազրկման: Ապա պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել 4 տարի փորձաշրջան:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրող դատախազը: Ըստ բողոքաբերի՝ դատարանն անհիմն կերպով է պայմանական դատապարտություն կիրառել, կատարած արարքի համար ամբաստանյալ Խաչատրյանը պետք է դատապարտվեր 4 տարի իրական ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում