Սիրիական զորքերը Հոմսի մոտ գտնվող Թել-Ագար շրջանում ոչնչացրել են «Իսլամական պետության» մոջահեդների ավտոշարասյունը: Ինչպես հաղորդել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ զոհվել և վիրավորվել են տասնյակ գրոհայիններ, ովքեր հայտնվել էին նախապես ծրագրված ծուղակում:
Հոմսի և Դամասկոսի միջև՝ Կալյամուն լեռնային շրջանում, սիրիացի օդաչուները գրոհել են Լիբանանից ներթափանցած վարձկանների խմբին: Նրանց թիրախը եղել է այն լեռնանցքը, որով գրոհայինները մտնում են Սիրիա:
Համայի արվարձաններում բանակային ստորաբաժանումները՝ Ազգային պաշտպանության ուժերի աջակցությամբ, նախօրեին սկսել էին հարձակումը Հալֆայի ուղղությամբ: Կատաղի մարտերից հետո կառավարական զորքերը կարողացել են ճեղքել Մհարդե քրիստոնեական քաղաքի շրջափակումը: