Հյուսիսային Կիպրոսում տասնյակ մարդիկ դեմ են դուրս եկել իրենց երկիր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին, ով այնտեղ է ժամանել նախագահի պաշտոնում իր առաջին շրջագայության շրջանակներում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նիկոսիայի հյուսիսային հատվածում կիրակի օրը մի քանի հանրահավաք է տեղի ունեցել, որի մասնակիցներն անհամաձայնություն են հայտնել Էրդողանի քաղաքականության հետ: Մի քանի հոգի`հիմնականում ուսանողներ և դասախոսներ, ձերբակալվել են, ապա բաց թողնվել: