Վրաստանի մերձենալը ՆԱՏՕ-ին կարող է վերաբերել Վրաստանի տարածքում դաշինքի անդամների մասնակցությամբ համատեղ զորավարժություններին, նաև Վրաստանում տարածաշրջանային ուսումնական կենտրոնի ստեղծմանը: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք մտադիր ենք բարելավել Վրաստանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ փոխազդելու կարողությունը, ներառյալ՝ Վրաստանի մասնկացությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Հնարավոր է՝ զորավարժությունները կազմակերպվեն Վրաստանում, հատկապես այդպիսի զորավարժություններին ՆԱՏՕ-ի գործընկերների մասնակցությունը գրավելու նպատակով: Մենք նաև քննարկում ենք Վրաստանում ռազմական ուսուցման կենտրոնի բացումը ՆԱՏՕ-ի գործընկերներին ներգրավելու նպատակով»,- լրագրողներին ասել է Ռասմուսենը: