Monday, 13 05 2024
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ

Պուշկինի անվան դպրոցում այս տարի ավելացել են ռուսական դասարանները

Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցն այսօր իր դռներն էր բացել 243 առաջին դասարանցու առաջ: Դպրոցում 7 առաջին դասարան կա այս տարի: Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն ուրախությամբ փաստեց, որ ավելացել են ոուսական դասարաններն ու երեխաների թիվը՝ դա պայմանավորելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով:

«Հուրախություն մեզ՝ շատերն են վերադառնում հայրենիք: Ուկրաինայից շատ երեխաներ ունենք: Այս տարի մենք այդ հոսքը զգացինք: Բայց հուսով ենք, որ հակամարտությունը կխաղաղվի, և նրանք կվերադառնան իրենց տուն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնօրենը:

Տնօրենը համակարծիք չէ, թե Պուշկինի անվան դպրոցը կոռումպացված է և հարուստների երեխաների համար է: «Ես կասեի՝ Պուշկինի դպրոցը հայտնի է որպես ավանդական դպրոց: Այսօրվա մեր 243 երեխաների 80 տոկոսը մեր շրջանավարտների երեխաներն են: Եվ ես բարձր եմ գնահատում նրանց վստահությունը ու համոզված եմ, որ մենք կարդարացնենք այդ վստահությունը:

Ինչ վերաբերում է դասագրքերի հետ կապված խնդիրներին, տնօրենը նշեց, որ հայերեն դասագրքերի մասով ամեն ինչ կարգին է, միայն ռուսական բաժնի երեխաների համար որոշակի դժվարություններ կան: Որոշ դասագրքեր ռուսերենով թարգմանված չեն, և ռուսական դասարանների երեխաները ուսուցումը ստանում են ռուսերենով, բայց հայկական դասագրքերով:

Դպրոցում համազգեստի պահանջ չկա, բայց սև ու սպիտակը, մուգ կապույտը պարտադիր է բոլորի համար: Զարդերն ու ավելորդ զարդարանքներն արգելված են:

Իրենց երեխաներին առաջին անգամ Պուշկինի անվան դպրոց բերած ծնողները դպրոցի ընտրությունը բացատրում էին հատկապես համբավով: Ծնողներից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Պուշկինի դպրոցն են ընտրել հատկապես նրա համար, որ «դպրոցի համբավը մեծ է»: «Դեռ նոր ենք եկել, չգիտեմ՝ հարուստների դպրոց ա թե աղքատների, բայց մենք որպես հարուստ չենք եկել էստեղ: Մենք եկել ենք որպես լավ դպրոց»,- ասաց նա:

Պուշկինցի առաջին դասարանցիների մուտքը նոր կյանք ողջունեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում