ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին՝ մաքսային ծառայության շենքում, պայթյունի հետևանքով կին է զոհվել, 5 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Մեքսիկայի ոստիկանության տվյալներով՝ պատահական պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով՝ մաքսայինի աշխատակիցների համար նախատեսված հանրակացարանում:
«Գանգուղեղային վնասվածքի հետևանքով մի կին է զոհվել, այրվածքներ ստացած ևս 5 մարդ հոսպիտալացվել են»,- ասվում է հաղորդագրությունում: