Ճապոնիայում երկուշաբթի օրն անցկացվում են մասշտաբային համազգային վարժանքներ՝ ուժեղ երկրաշարժերին նախապատրաստվելու նպատակով: Դրանց կմասնակցեն ավելի քան 2.3 մլն ճապոնացիներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Համաձայն դրանց սցենարի՝ Ճապոնիայում տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը Տոկիոյի շրջանում է: Վարչապետ Սինձո Աբեի մայրաքաղաքային նստավայրում բացվել է օպերատիվ շտաբ, որի աշխատակիցները անցկացրել են սեանսներ՝ կապված տուժած քաղաքների հետ, և անցել փրկարարական միջոցառումների համակարգմանը:
Վարժանքներին մասնակցում են ազգային ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները, ոստիկանության, հրշեջ ծառայության ուժերը, բժշկական հաստատություններում աշխատողները, պետական ծառայողներ և քաղաքացիների խմբեր: