Համացանցում են հայտնվել ամերիկյան մի շարք երգչուհիների և դերասանուհիների մերկ լուսանկարներ: Ինչպես հաղորդում է BBC-ն, սա ցանցահենների ձեռքի գործն է, ովքեր iCloud սերվիսում կոտրել են աստղերի օգտահաշիվները:
Արդեն հաստատվել է օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի լուսանկարի իսկությունը: Ինչպես հայտարարել են վերջինիս փաստաբանները, իրենք կհասնեն քրեական հետապնդման ոչ միայն ցանցահենների, այլև դրանք տարածողների նկատմամբ: Նշվում է, որ տուժած աստղերի շարքում են երգչուհի Ռիհաննան, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, տասնյակ այլ հանրահայտ անձինք: