Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Վերարտադրության քրքրված պարանը

Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը ակտիվացրել է քաղաքական անցուդարձով հետաքրքրվող հասարակայնությանը, և տեղի է ունենում մտքերի ու մեկնաբանությունների ակտիվ փոխանակում՝ և՛ մեդիահարթակներում, և՛ սոցիալական ցանցերում: Բնականաբար, կան և՛ դրական արձագանքներ, և՛ ծայրահեղ սուր հակադարձումներ: Չարժե չափել, թե ինչն է ավելի կամ պակաս: Հետաքրքրական է մեկ այլ իրողություն, որը արժե ուշադրության արժանացնել ոչ միայն այս դեպքում, այլ ընդհանրապես:

Հայաստանում հասարակությունն ընկել է քաղաքական համակարգի սարքած ծուղակը: Քաղաքական համակարգը ժամանակ առ ժամանակ հասարակությանը մատուցում է նման հարցազրույցներ՝ մեկ Լևոն Տեր-Պետրոսյանն է մի ինչ-որ բան ասում, մեկ Քոչարյանը, դե ամենօրյա ռեժիմով ինչ-որ բան են ասում քառյակներն ու հնգյակները, ու հասարակությունը կլանում է այս ամենը, այս ամենը կլանում է անգամ ակտիվ հատվածը, և անգամ այն հատվածը, որը վաղուց է հասկացել այս ամենի կապի բացարձակ բացակայությունը պետության ու այդ պետության անհատ քաղաքացու խնդիրների հետ: Միևնույն է՝ այդ ամենը կլանվում է, կլանվում է ահագնորեն, մեկնաբանվում, գնահատվում, կատարվում են վերլուծություններ: Ու ամենացավալին այն է, որ այս արձագանքը մի որոշ մասով, ընդ որում՝ զգալի մասով, օբյեկտիվ է:

Դա է հայաստանյան քաղաքական պրոդուկտը, դա է քաղաքական «ցեխի» արդյունքը, և ուզենք, թե ոչ, այդ արդյունքն է, որ վերածվում է Made in Armenia որոշումների կամ գործողությունների, և դրանով կերտվում է պետության, այսինքն՝ մեր ճակատագիրը: Եվ ինչքան էլ մեզանից շատերը հասկացել են, հասարակության մեծ մասը գուցե հասկացել է այդ ամենի խորքային անպտղությունը, միևնույն է՝ քանի դեռ Հայաստանում չի արտադրվում քաղաքական այլ որակի պրոդուկտ, «տաղավարները», «վաճառասեղանները» պարբերաբար լցվելու են եղածով և անպայման գտնվելու են սպառողներ, և օբյեկտիվորեն սպառողներ, քանի որ այդ պրոդուկտի արդյունքն է մեր կյանքը, իսկ մենք դեռ ինքնասպանություն չենք գործել: Կամ գործում ենք դանդաղ ինքնասպանություն՝ մնալով այդ որակի հույսին, այդ բովանդակության հույսին:

Քաղաքական արտադրողականության հարցը Հայաստանում լուրջ է: Հասարակությունն անհրաժեշտ հասունացման առաջին փուլն ապրել է՝ անորակ արտադրանքը բացահայտելու իմաստով: Հասարակությունը մերժել է այն ստանդարտները, որոնք մատուցում են մինչև այսօր ասպարեզում եղած ուժերը: Սակայն, քանի որ չկան նոր ստանդարտներ կամ նոր ստանդարտ առաջացնելու ունակ քաղաքական այլ արտադրանք չկա, անորակը շարունակում է սպառում գտնել: Անհրաժեշտ է հանրային հասունացման նոր աստիճան, որն արդեն կբերի քաղաքական նոր արտադրանքի՝ հասարակությանը կա՛մ կմատուցեն նորը, կա՛մ ինքը կսկսի նորն արտադրել:

Կա նաև երրորդ տարբերակը՝ կարտադրվի քաղաքական նոր արտադրանք, որը հասարակությանը կբերի հասունացման նոր աստիճանի և կձևավորի արդեն նոր ստանդարտներ, վերջնականապես փակելով եղածի՝ հնի, անորակի, անբովանդակի, արդեն սպառվածի վերարտադրման ճանապարհը: Եթե փակվի վերարտադրման այս ճանապարհը, ապա սա շոշափելի, անգամ վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ ընդհանրապես իշխող համակարգի վերարտադրման գործընթացի արգելակման հարցում:

Իշխող համակարգի վերարտադրման հիմնական, առանցքային հանգամանքներից մեկը հենց այն է, որ չնայած ժամկետանցության և անորակության բացահայտմանը, այնուամենայնիվ այլընտրանքի բացակայության պատճառով դեռևս շարունակում է սպառում ունենալ հին քաղաքական միտքը, Հայաստանը փակուղու, աղետի շեմի հասցրած քաղաքական փիլիսոփայությունը, աշխարհընկալումն ու մտածողությունը: Ընդհանուր առմամբ, այդ հանգամանքը հիմնականում եղել է թերագնահատված: Նաև՝ միտումնավոր:

Խնդիրն այն է, որ իշխանության գործնական լծակների համար պայքարի սուբյեկտները գերազանցապես գտնվել են քաղաքական փիլիսոփայության գրեթե նույն հարթության վրա: Դա է պատճառը, որ Հայաստանի անկախության ընթացքում իշխող համակարգը իրականում սահուն մուտացիայի է ենթարկվել, չի եղել ոչ միայն հասարակական, այլ նաև ներքին դիմադրություն: Ու եթե քաղաքական մտքի արտադրության հանգամանքը առանձնապես, համարժեք կարևորության արժանանար, ապա հասարակությունը շատ ավելի շուտ կբացահայտեր քաղաքական գործընթացի առերևույթ հակադիր սուբյեկտների խորքային միատարրությունը՝ ավելի վաղ դուրս գրելով քաղաքական համակարգը:

Նրանք, ովքեր պետք է ուշադրություն դարձնեին քաղաքական «մտաարդյունաբերության» որակին, բովանդակությանը, իրենք անկարող էին ստեղծել ավելին, հետևաբար շահագրգռված չէին «բացել հանրության աչքերը»: Այդ աչքերը բացվեցին ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանն ու քաղաքական առկա համակարգի սպառմանը զուգահեռ: Սակայն ներկայումս հասարակությունը կանգնած է այդ խնդրի առաջ՝ գտնել քաղաքական «մտաարդյունաբերության» առավել արդիական աղբյուր, քաղաքական պրոդուկտի ստեղծման նոր «հոսքագիծ»:

Այսինքն՝ խնդիրն արդեն նկատված է, արձանագրված է, գիտակցված, բայց չկա, չի ձևավորված քաղաքական այն սեգմենտը, որը իր գործունեությամբ հասարակությանը կձերբազատեր կրկնվող հարցազրույցներին ուշադրություն հատկացնելու անհրաժեշտությունից, դրանով, ըստ էության, կտրելով իշխող համակարգի վերարտադրության պարաններից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում